ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոնա Գրիգորի Պողպատյան
22.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

poghpatyansona09@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ

Կրթություն 
1997 - 1999 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ասպիրանտուրա
1992 – 1996 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետ
1990 - 1992 թթ․՝ Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական կրթության ֆակուլտետ

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտ․թեկնածու («Մշակութային ժառանգությունը որպես անձի գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման գործոն», ԺԳ․00․05 - «Սոցիալ-մշակութային գործունեության տեսություն և կազմակերպում»)

Աշխատանքային փորձ

2019 թ-ից ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ

2016թ. Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ
2013 թ-ից ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ
2008 թ–ից ՝ Երևանի Կոմիտասի անվահ պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ
1997 - 2008 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Մշակույթի տեսություն և պատմություն, Հայ մշակույթի պատմություն, Արվեստի պատմություն,  Մշակութային քաղաքականություն

Մագիստրատուրա` Համաշխարհային արվեստի պատմություն, Հետազոտական աշխատանքի մեթոդիկա, Կառավարման կոմունիկացիաներ, Մշակույթի ոլորտի պետական կարգավորում, Մշակույթի սոցիալական ասպեկտները

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Մշակութաբանություն
Արվեստի պատմություն

Հրապարակումներ
ա) գրքեր, մենագրություններ

«Գեղարվեստական մշակույթի պատմություն» բուհական ուսումնական ձեռնարկ, Երևան, «Նշանակ», 2008թ., 216 էջ:

«Մշակութաբանություն դասընթացի ծրագիրը և սեմինար պարապմունքների պլանը» ուսումնամեթոդական աշխատանք, Երևան, «Նաիրի», 2008թ., 28 էջ:

«Համաշխարհային մշակույթի տեսական և գործնական իմացությունը սովորողների գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման համակարգում» /մեթոդական աշխատանք/, Երևան, «Նաիրի», 2004թ., 40 էջ:

բ) հոդվածներ, թեզիսներ
«Անձի գեղագիտական և գեղարվեստական մշակույթի ձևավորման գործընթացը որպես մանկավարժական հիմնախնդիր» ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու, պրակ 4, Երևան, ԵՊԿ հրատարակչություն, 2007թ., էջ 238-246:

«Սովորողների գեղարվեստական աշխարհայացքի ձևավորումը մշակութաբանության ուսումնասիրության գործընթացում», Գեղարվեստական միտք, Երևան, «Զանգակ», 2005թ., էջ 82-86:

«Ուսումնական գործընթացում բարոյական զգացմունքների դաստիարակության գեղարվեստա -հոգեբանական գործոնները», Կանթեղ N3, Գիտական հոդվածների ժողովածու, Գիրք 3 /20/, Երևան, «Ասողիկ», 2004թ., էջ 206-210:

«Գեղագիտական դաստիարակության ազգային ասպեկտները», Կանթեղ N4, Գիտական հոդվածների ժողովածու, Գիրք 4 /17/, Երևան, «Ասողիկ», 2003թ., էջ 187-193:

Լեզուներ` հայերեն` մայրենի, ռուսերեն` գերազանց, անգլերեն` բավարար