ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փորձի փոխանակում՝ գործընկեր բուհերի միջև
18.05.2018
Փորձի փոխանակում՝ գործընկեր բուհերի միջև

4-օրյա այցով Մանկավարժականում էր Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի միջազգային համագործակցության և մարկետինգի բաժնի փորձագետ Նատալի Սոկոլովան: Այցի նպատակն էր ներկայացնել Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում իրականացվող արտասահմանյան ուսանողների հավաքագրման գործընթացը և միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպումների ընթացքում ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժինը ներկայացրեց նաև բաժնում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բուհի կողմից կոորդինացվող Էրազմուս+ Բուսթ ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացումը և մարկետինգը:

Մանկավարժականի կրթության էլեկտրոնային կառավարման բաժինը ծանոթացրեց բաժնում իրականացվող աշխատանքներին՝ հատկապես Google Classroom էլեկտրոնային ուսուցման հարթակին:

Նշենք, որ Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է 2016 թվականին՝ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: Համագործակցության արդյունքում 2016-2017 և 2017-2018 ուս. տարում Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում շարժունության են մասնակցել ՀՊՄՀ-ի ուսանողներ, ինչպես նաև աշխատակիցներ: