ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Ապրիլ 26
2017
Գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Պրոֆեսոր Արթին Գոնչուի դասախոսությունները ՀՊՄՀ-ում
27/09/2015

Դասախոսություններով հանդես կգա ամերիկացի հայտնի գիտնական, Չիկագոյում Իլինոյսի համալսարանի կրթական հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արթին Գոնչուն:

Դասախոսությունների թեմաներն են՝

Ապրիլի 26-ին՝ «Երեխայի հոգեկան զարգացումը և դաստիարակության խնդիրները»
Ապրիլի 27-ին՝ «Խաղը երեխայի կյանքում»
Ապրիլի 28-ին՝ «Ծնող-երեխա փոխհարաբերությունների հոգեբանությունը. մշակութային ազդեցություններն անձի զարգացման վրա»:


Արթին Գոնչույի հետազոտությունների հիմնական ուղղությունը անձի զարգացումն է: Նա հատկապես հետազոտում է խաղի դերը երեխայի կյանքում, ինչպես նաև սոցիալական և մշակութային առանձնահատկությունների ազդեցությունը մարդու զարգացման և կրթության վրա:

Ներկայումս Արթին Գոնչուն ուսումնասիրում է դպրոցի և շրջապատի ազդեցությունը երեխայի խաղի վրա, ուսուցիչների կրթությունը և մասնագիտական զարգացումը, ինչպես նաև խաղի դերը մայր-երեխա փոխհարաբերություններում:

Արթին Գոնչուն մի շարք գրքերի հեղինակ է , այդ թվում՝ «Խաղը և զարգացումը», «Խաղի ընթացքում օգտագործած երկխոսությունների վերլուծություն», «Խաղի, հեքիաթի և դպրոցի դերը երեխաների կյանքում»:

Դասախոսություններին մասնակցելու և գրանցվելու համար զանգահարել՝ 59 70 41 հեռախոսահամարով:

Նորություններ