ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտաշես Պողոսի Քեշիշյան
18.02.2016

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

qeshishyanartashes22@aspu.am

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր/Կերպարվեստի ամբիոն 

Կրթություն
1980թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կերպարվեստի բաժինը

Գիտական աստիճան
1995թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
(Ատենախոսության թեմա՝ «Աշակերտների գեղարվեստական ընկալունակության զարգացումը կերպարվեստից արտադպրոցական պարապմունաների ընթացքում», ԺԳ-00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա»)

Աշխատանքային փորձ
1981թ.-ից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում
2010-2012թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ գծանկար, քանդակ և պլաստիկ անատոմիա
Մագիստրատուրա՝ գրաֆիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գծանկարչության հիմունքներ, քանդակագործության դասավանդման մեթոդիկա

Վերապատրաստումներ
2015թ.-Պրոֆեսորադասախոսական անձնակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունների բարձրացման դասընթաց

Անդամակցություն
1988թ.-ից ԽՍՀՄ և ՀՀ Նկարիչների միության անդամ
2014թ.-ից հայ կիրառական արվեստի և դիզայնի միավորման անդամ

Հրապարակումներ
1. Իրականության իմացության և ստեղծագործական գործունեության համակարգերը կազմող գործընթացների փոխկապակցվածությունը: Հոգեբանությունը և կյանքը, թիվ 1-2, Երևան, 2011թ. Էջ 140-147
2. Գծանկարչության տեսական հիմքերը որպես իրականության արտացոլման առանձնահատուկ ձև: Գեղարվեստական միտք թիվ, Երևան, 2012թ. Էջ 29-34
3. Լրացուցիչ վարժությունների դերը գրաֆիկական միջոցների յուրացման գործընթացում: Գեղարվեստական միտք թիվ, Երևան, 2013թ. Էջ 66-70
4. Գծանկարի տեսական հիմքերի համալիր գործառույթներ: «Մանկավարժ» հրատ. ՀՊՄՀ 90 ամյակին նվիրված 55-րդ գիտաժողովի նյութեր: Երևան 2014
5. Գծանկարի ուսուղցման հիմունքները: Ուսումնամեթոդական ձեռնարկ: «Զաբգակ» հրատ. Երևան, 2014 թ. 144 էջ

Պարգևներ
2015թ. Պարգևատրվել է ժամանակակից դիզայնի 3-րդ միջազգային ցուցահանդեսի դափնեկրի պատվոգրով, ք. Մոսկվա
2013թ. Պարգևատրվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի դիպլոմով:
2013թ. Պարգևատրվել ՀՀ Մշակույթի նախարարության «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամություն» թանգարանի դիպլոմով:
2012թ. Պարգևատրվել է «Մանկավարժական Համալսարան 90-ամյակ» մեդալով:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն