ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քնարիկ Աբրահամյանը մասնակցեց «Հիշելով Կոմիտասին» միջոցառմանը
15.11.2019
Քնարիկ Աբրահամյանը մասնակցեց «Հիշելով Կոմիտասին» միջոցառմանը

ՀՊՄՀ-ի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսուսումնական կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամյանը Պոլսում մասնակցեց Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված «Հիշելով Կոմիտասին» ձեռնարկին: 

Ազգային Կեդրոնական վարժարանի նախաձեռնած ձեռնարկին ամենատարբեր մեկնաբանություններով թևածում էր կոմիտասյան մեղեդին: Մասնակիցների թվում վարժարանի տարբեր տարիների շրջանավարտներն ու Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն էին, իսկ ցուցասրահում, ցուցադրված էին պոլսահայ մյուս վարժարանների սաների կոմիտասյան նկարչական լուծումներ: Ներկայացվեցին նաև վարժարանի պատրաստած «Հիշելով Կոմիտասին» ալբոմը, Կոմիտասի գործածած խորհրդանշական ծրարի դրված պատկերով հուշանվերներ, ստորագրությունը կրող շապիկներ: 

Ձեռնարկի շրջանակներում «Քէնտէր» թատրոնի բեմում ներկայացվեց Կոմիտասի կյանքի ու գործնեությունը: Թատերական, պարային ու բեմական տարբեր լուծումներով, ասմունքով հագեցած հանդիսությունը խորը տպավորություն թողեց հանդիսականների վրա:

Հանդիսության ավարտին Կոմիտասի դերի ու միջոցառման մասին խոսքով հանդես եկավ նաև Քնարիկ Աբրահամյանը: Վերջինս մասնակցեց նաև Կեդրոնական վարժարանի ուսուցիչների և հայաստանյան հյուրերի մասնակցությամբ կլոր սեղան-քննարկմանը, եղավ Հրանտ Դինքին նվիրված հուշատանը, հանդիպեց «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանի հետ: Քնարիկ Աբրահամյանը հանդիպումներ ունեցավ պոլսահայ ուսուցիչների, գրողների հետ, այցելեց Սկյուտարի հայտնի գերեզմանատուն: