Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» PROVE նախագծի շրջանակում ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ ֆոկուս խմբի քննարկում։
Մասնակցում էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, դասախոսներ, ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ։
Եռամյա ծրագրի համակարգողը Վրաստանի Թելավիի պետական համալսարանն է։ Նախագծի հիմնական նպատակը ՀՀ և տարածաշրջանային բուհերում արժեքներին և գիտելիքին միտված կրթության (VaKe) զարգացումն է։ Կարիքների գնահատման նպատակով կիրականացվի քանական և որակական հետազոտություն, կվերհանվեն դասավանդման և ուսումնառության ընթացքում դասավանդողների կիրառող մեթոդները, մոտեցումների հիմնական խնդիրները։
Այդ կարիքների բացահայտմանն ու գնահատմանն էր միտված ֆոկուս խմբի հետ քննարկումը, որը վարում էին Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարինե Մաթոսյանն ու Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիանա Ավետիսյանը։
Հանդիպմանը ներկայացվեց ծրագրի նպատակը, քննարկվեցին կրթության մեջ արժեքների դերը, խոչընդոտները, եղան բարելավմանը միտված առաջարկներ։