ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեց ռուսական բուհերի հետ հետագա համագործակցությունը
09.02.2018
Քննարկվեց ռուսական բուհերի հետ հետագա համագործակցությունը

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հյուրընկալեց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներին՝ տնօրեն Սերգեյ Ռիբինսկու ղեկավարությամբ:

Ռեկտորը ներկայացրեց ռուսաստանյան մի քանի առաջատար բուհերի հետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունն ու հետագա զարգացումը:

Մասնավորապես՝ ռեկտորն անդրադարձավ Մանկավարժական համալսարանում դասավանդելու նպատակով ՌԴ-ից դասախոսներ հրավիրելու անհրաժեշտությանը՝ վստահեցնելով, որ այլ արդյունք է, երբ ռուսերենը դասավանդում է այդ լեզուն կրողը: Ռուբեն Միրզախանյանը վստահ է՝ հաջողված այս փորձը որոշ ծրագրերի շրջանակներում պետք է դարձնել արդյունավետ համակարգ:

Ռեկտորը հավելեց նաև, որ բուհը հետաքրքված է հատկապես մանկական հոգեբանության ռուսական փորձով. պետք է սկսել վերապատրաստումներից, քանի որ միայն օնլայն կոնֆերանսները բավարար չեն:

Սերգեյ Ռիբինսկին խոստացավ քննարկել առաջարկները, գտնել համագործակցության հնարավորություններ նաև այլ ռուսական բուհերի հետ՝ ընդգծելով, որ կառույցը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության: Վերջինս հավաստիացրեց՝ հստակ ձևակերպված առաջարկներն ու մոտեցումները կամրագրվեն հուշագրերով: