ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին հաշմանդամության ոլորտի բարեփոխումները
14.06.2018
Քննարկվեցին հաշմանդամության ոլորտի բարեփոխումները

Մանկավարժական համալսարանում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության ոլորտում իրականացող բարեփոխումներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիայի միջազգային դասակարգման մարտահրավերներին:

Քննարկմանը մասնակցում էին հաշմանդամության ոլորտի միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուն, Անդրեաս Կարիստինոսը, ՄԱԿ-ի գրասենյակի մանկական հիմնադրամի և զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի և Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:

Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործիքների կառուցվածքը, կիրառությունը, ինչպես նաև վերջիններիս ստանդարտացման կարևորությունը Հայաստանում:

ԱՍՀ նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ հատուկ մանկավարժության ոլորտում դասավանդող մասնագետների դերը կարև է և վճռորոշ այս գործիքակազմի ստանդարտացման և արդիականացման գործընթացում:

Աննա Հակոբյանն ընդգծեց նաև Մանկավարժական համալսարանի շրջանավարտների դերը հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություների մատուցման գործընթացում՝ բարձր գնահատելով այն ուսանողների աշխատանքը ում հետ տարբեր ծրագրերի շրջանակներում նախարարությունն աշխատանք է ծավալել:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա քայլերի մշակման և իրականացման վերաբերյալ, որոնց առաջնահերթությունը ընդգծեցին նաև միջազգային փորձագետները: