ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քրիստոս Հարյավ ի մեռելոց
31.03.2024
Քրիստոս Հարյավ ի մեռելոց

 -«Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

-«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Քրիստոնյա աշխարհն այսպես է շնորհավորում միմյանց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով։

Մանկավարժական համալսարանը ևս շնորհավորում է Աստվածորդու հարության տոնի առթիվ և մաղթում, որ օրվա խորհուրդը նորովի համախմբի հավատավոր հայ ժողովրդին, զորացնի և մղի աստվածահաճո նոր գործերի իրագործման։

Սիրելի դասախոսներ, ուսանողներ, Թող Սուրբ Զատկի այս երջանկաբեր ավետիսը լինի հուսաբեր, ամրապնդի հավատը և պարգևի լավատեսություն վաղվա օրվա հանդեպ։

Քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հանդիսավորությամբ նշվող այս ավետաբեր տոնը հայոց աշխարհին թող պարգևի խաղաղություն, լուսավորի բոլորիս սրտերը, զորացնի բոլորիս հավատը՝ ի նպաստ Մայր Հայրենիքի զորացման։