ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռեկտորը ընդունեց ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային
12.09.2019
Ռեկտորը ընդունեց ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ռեկտորը հյուրին ծանոթացրեց բուհի գործունեությանը և մասնագիտություններին:

Կողմերը փոխհամագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Նատալյա Վուտովան հանգամանորեն ներկայացրեց համագործակցության առաջիկա ծրագիրը, ըստ որի առաջարկում է թույլատրել Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ անցկացնել թրեյնինգ, որի ընթացքում ուսանողները կլրացնեն հարցաթերթիկներ և կդիտեն Խաչատուր Գասպարյանի՝ հայկական իրականության հիման վրա ստեղծած ներկայացումը, իսկ վերջում բոլոր ուսանողները կստանան մասնակցության հավաստագրեր:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը բուհի ռեկտորին վստահեցրեց՝ թրեյնինգի հաջողության դեպքում կքննարկեն համագործակցության այլ ձևաչափեր ևս:

Հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանը: