ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Սևակի անվան մրցանակ
19.10.2017

Մանկավարժական համալսարանը սահմանում է Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցանակ: Մրցանակը՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, կհովանավորի բանաստեղծի եղբորորդին՝ բարերար Հովհաննես Չիլինգիրյանը:

Մրցանակի համար կարող են դիմել Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու բուհի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի սաները՝ ներկայացնելով հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի 1885-1915) մասին խոհագրություն (15 տպագրված էջերի սահմանում):

Ցանկացողները կարող են նյութերն ուղարկել մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ՝ info@aspu.am հասցեին, կամ ներկայացնել ՀՊՄՀ Քարտուղարություն /Տիգրան Մեծի 17, I հարկ, 104 աշխատասենյակ/:

 

Նորություններ