ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Սևակի անվան մրցանակ
09.01.2020

 

Մանկավարժական համալսարանը սահմանում է Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցանակ: Մրցանակը՝ 1100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, որը կբաշխվի հետևյալ կերպ՝

1-ին մրցանակակրին կշնորհվի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ 2-րդ մրցանակակրին՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցանակը կհովանավորի բանաստեղծի եղբորորդին՝ բարերար Հովհաննես Չիլինգիրյանը:

Մրցանակի համար կարող են դիմել Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու բուհի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի սաները՝ ներկայացնելով հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի 1885-1915) մասին խոհագրություն (15-20 տպագրված էջերի սահմանում): Ի դեպ, կարող եք օգտվել նաև www.roupensevag.com կայքից

Ցանկացողները կարող են նյութերն ուղարկել մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ՝ info@aspu.am հասցեին, կամ ներկայացնել ՀՊՄՀ Քարտուղարություն /Տիգրան Մեծի 17, I հարկ, 104 աշխատասենյակ/:

 

 

Նորություններ