ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուզաննա Սադոյանը վերընտրվեց․․․
22.05.2023
Ռուզաննա Սադոյանը վերընտրվեց․․․

Այսօր Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանը։

Ֆակուլտետի խորհրդի նիստը վարում էր ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը․ ներկա էին պրոռեկտորները, խորհրդի 19 անդամներից 18-ը։

Առաջադրված միակ թեկնածու, գործող դեկան Ռուզաննա Սադոյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների գործունեության ռազմավարական ծրագիրը։

Քվեարկությունն անցկացվեց ըստ կարգի՝ փակ, գաղտնի․ Ռուզաննա Սադոյանը միաձայն ընտրվեց դեկանի պաշտոնում։

Նա շուրջ 50 գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ունի 14 տարվա աշխատանքային փորձ։