ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նաիրա Ավետիսի Սաֆարյան
06.09.2016

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պ/կ, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ

safaryannaira38@aspu.am

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր
Տնօրենի խորհրդական, ֆիզիկայի ուսուցչուհի/Հենակետային վարժարան
Դոցենտ/Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պ/կ

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ

Կրթություն

1995-1999թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ ասպիրանտ,
1989-1994թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ

Գիտական աստիճան
2002թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն` «Տեսական ֆիզիկայի հնարքների կիրառությունը ֆիզիկայի դպրոցական դասընթացի ուսուցման գործընթացում» խորագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու (ԺԳ 00.02 դասավանդման մեթոդիկա /ֆիզիկա/),
Տարակարգ
2015թ. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ

Աշխատանքային փորձը
2003թ. մինչև օրս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ
1999-2022թթ․ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ տնօրեն
1996-1999թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի /ավագ դպրոց/ վարժարանի փոխտնօրեն
1994թ. սեպտեմբեր մինչև օրս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի /ավագ դպրոց/ վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի
1994-2000թ. հուլիս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ

Կարդացվող դասընթացներ
Վարժարան /Ավագ դպրոց/ ֆիզիկա
Բակալավրիատ Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկա,
Մագիստրատուրա Բնական գիտությունների ուսուցման հիմնախնդիրները, բնագիտական հասկացությունների ձևավորման մեթոդաբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա, բնագիտության դասավանդման մեթոդիկա, Կրթության կառավարում /ավագ դպրոցում/

Վերապատրաստումներ
2015թ. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցացիա հասարակական կազմակերպության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով կազմակերպած դասընթաց
2014թ. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթաց «ֆիզիկա» առարկայից
2011թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով կազմակերպած դասընթաց
2004թ. ՀՀ ԿԳ նախարարության, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից կազմակերպած դպրոցների տնօրենների վերապատրասման դասընթաց

Հրապարակումներ
1. Ռ.Կ.Միրզախանյան, Ն.Ռ.Հակոբյան, Ն.Ա.Սաֆարյան, Կ.Վարդանյան «Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի բարելավումը որպես շարժունությունն ապահովող և եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման կարևոր գործիք /ուղեցույց/: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Էլնար պրինտ» տպագրատուն, Երևան 2011թ., 232էջ
2. Ն.Ա.Սաֆարյան, «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ կիրառությունը ֆիզիկայի դասավանդման գործընթացում»: «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան 2012թ.
3. Ն.Ա.Սաֆարյան, «Նոր մոտեցումներ դպրոցի տնօրենի կառավարչական գործունեությանը»: «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, էջ 57-60 «Զանգակ» հրատ., Երևան 2014թ.
4. Ն.Ա.Սաֆարյան, «Կրթության կառավարման արդի հիմնահարցերը և զարգացման միտումները»: «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, N 2, էջ 39-44 «Զանգակ» հրատ., Երևան 2015թ.
5. Ն.Ա.Սաֆարյան, «Ինովացիաների գործընթացը ավագ դպրոցում»: «Մանկավարժական միտք» հանդես N 4, էջ 165-172, «Զանգակ»հրատ., Երևան 2015թ.
6. Լ.Թ Ասատրյան, Մ.Ա.Ասատրյան, Ն․Ա․Սաֆարյան «Դպրոցի կառավարման հիմունքերը», Ուսումնամեթոդական ձեռնարկ ,,Արտագերս,, հրատ. Երևան 2018թ. 244 էջ
7. Լ. Ասատրյան, Զ. Ասատրյան, Ն․Ա․Սաֆարյան, Ա. Հակոբյան, Մանկավարժության պատմություն /Հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերը/, Ուսումնական ձեռնարկ ,,Տիգրան Մեծ,, հրատ. Երևան 2020թ., 592 էջ
8. Н.А.Сафарыан, Концептуальная модель арбитражного управления․ European Journal of Humanities and Social Sciences N 3, Vienna 2017
9. N.A.Safaryan, Methodological issues of education monitoring and evaluation. International Journal of Learning and Teaching, 12(4), 176-183. https://doi.org/10.18844/ijlt.v12i4.4615 (2020).
10. N.A.Safaryan, The influence of the socio-cultural environment of the basic college on the process of students socialization. Актуальные научные исследования в Современном мире журнал 10(78) Часть 5, 2021 г. (стр. 32-35)

Շուրջ 61 գիտական հոդվածների, այդ թվում 10 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ:

ORCID ID https://orcid.org/0000-0003-4924-9846

Պարգևներ
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալով», ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով և «Մանկավարժական Համալսարան» մեդալով:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն