ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սահմանին զոհված Սիփան Մելքոնյանը ՀՊՄՀ- ուսանող էր
02.06.2019
Սահմանին զոհված Սիփան Մելքոնյանը ՀՊՄՀ- ուսանող էր

Հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը:

Սիփան Մելքոնյանը Մանկավարժական համալսարանի ուսանող էր, սովորում էր Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Օլիգոֆրենոմանկավարժություն բաժնում։

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Սիփան Մելքոնյանի ընտանիքին, դասախոսներին, կուրսընկերներին և ծառայակիցներին։