ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սալերնոյի համալսարան
14.09.2017

Սալերնո, Իտալիա

Սալերնոյի Համալսարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2018-2019 ուս. տարում առաջարկում է 2 ուսանողի ուսուցում Սալերնոյի համալսարանում, Իտալիա: Ուսուցումը նախատեսված է անգլերեն լեզու մասնագիտության ուսանողների համար:

Ֆինանսավորում.

Շարժունության ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Տրամադրվում է ամսեկան 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 360 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: