
Դասախոս
Դասախոս/ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն
Կրթություն
2010 թ. Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու՝ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա» մասնագիտությամբ։
Թեկնածուական թեզը՝ «Գործոնային վերլուծության կիրառելիության ընդլայնումը որպես սոցիոլոգիական կանխատեսման ռեգրեսիոն մոդելների կատարելագործման եղանակ (Հայաստանի հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման միտումների մոդելավորման օրինակով)»:
1979 թ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, Կառավարման ավտոմատացման համակարգեր մասնագիտություն։ Դիպլոմ՝ գերազանցությամբ։ Ավարտական թեզը՝ «Բազմանիստներից կազմված և ինֆորմացիոն աղմուկ պարունակող տեսարանների ուրվագծային պատկերների վերլուծություն» (Արհեստական բանականության ոլորտ):
1977 թ. Երանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Հասարակական մասնագիտու¬թյուն-ների ֆակուլտետ, Տեխնիկական թարգմանություն (անգլերեն) և ինֆորմատիկա։ Դիպլոմ՝ գերազանցությամբ։
1981-1982 Որակավորման բարձրացում՝ «Արհեստական բանականություն և կերպարների ճանաչում» թեմայով, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կառավարման պրոբլեմների ինստիտուտ, Մոսկվա։
2002-2013 թթ. Վերապատրաստումներ սոցիոլոգիական և տնտեսագիտական ոլորտներում մաթեմատիկական խորացված մեթոդների և համակարգչային փաթեթների կիրառման ուղղություններով։ Այդ թվում.
«Էկոնոմետրիկական մոդելավորում STATA փաթեթի կիրառմամբ»,
«Կիրառական էկոնոմետրիկան հասարակական գիտություններում»,
«Զանգվածային հետազոտու¬թյունների ընտրանքի կազմավորում և համակշռում»,
«Առողջապահական ոլորտի մասնագետների համար Երկրատեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման դասընթաց»,
«Առողջապահական ոլորտի մասնագետների համար Երկրատեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման խորացված դասընթաց»,
«Դիսկրետ կախյալ փոփոխականներով մոդելներ Stata փաթեթի կիրառմամբ»,
«Հետազոտությունների հարցաթերթի կազմում և ճշգրտում SQP ծրագրի օգտագործմամբ»:
Աշխատանք
• 1979 հոկտեմբեր 10 – 1990 հոկտեմբեր 10, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Տեխնիկական Կիբեռնետիկայի, իսկ հետո՝ Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ։ Ինժեներ-մաթեմատիկոս, հետո՝ ավագ դասախոս։ Դասավանդել եմ «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում», «Ավտոմատ կառավարման տեսություն», «Գործողությունների հետազոտություն», «Կիրառական մաթեմատիկա»։
• 1993 հոկտեմբեր 11 – 1995 հոկտեմբեր 14, Ծառայություն Հայկական բանակում, ավագ սպա։
• 1997 նոյեմբեր 1 – 1998 հուլիս 1, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և կառավարման պրոբլեմների ինստիտուտ, գիտաշխատող։
• 1998 սեպտեմբեր 15 – դեկտեմբեր 15, ԶԼՄ-ների ասոցիացիա, «Քաղաքական կուսակցությունները և ԶԼՄ-ներն ապագա պառլամենտական ընտրությունների լույսի ներքո» ծրագիր, ծրագրավորող-վերլուծաբան։
• 2001 մարտ 23 – 2002 հոկտեմբեր 3, ՀՀ Ազգային ժողով, մասնագետ։
• 2002-2003 ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարության մշակման փոր-ձագիտական խումբ, փորձագետ։
• 2003 օգոստոս 12 - 2011 մարտ 30, «Օքսֆամ ՄԲ», Հայաստանյան գրասենյակ, մոնիտորինգի և գնահատման փորձագետ։
• 2008 օգոստոս 1 – 2017 սեպտեմբեր 1, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, մոնիտորինգի և գնահատման մասնագետ։
• 2011 հունիս 20 – 2017 դեկտեմբեր 31, IPSC Սոցիոլոգիական և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ, վերլուծաբան (համատեղությամբ)։
• 2017 սեպտեմբեր 1 – 2019 հունվար 8, «Նորավանք» Գիտակրթական հիմնադրամ, ավագ փորձագետ։
• 2019 հունվար 10 – մինչ այժմ, «Օրբելի» վերլուծական կենտրոն, ՀՀ Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ, փորձագետ։
• 2011 սեպտեմբեր 1 - մինչ այժմ՝ դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ «Սոցիոլոգիական պրակտիկում», «Ժողովրդագրություն և սոցիալական վիճակագրություն», «Սոցիալական ցանցերի վերլուծություն»։
• 2021 սեպտեմբեր 1-մինչ այժմ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն, դասախոս։ Դասավանդում եմ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա և տեխնիկա», «Համակարգչային տեխնոլոգիաները սոցիոլոգիական հետազոտություններում», «Քանակական մեթոդները սոցիոլոգիայում»։
Հիմնական կոմպետենցիաներ
• Պրոֆեսիոնալ տիրապետում եմ հասարակագիտական (սոցիոլոգիական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, քաղաքագիտական, մարկետինգային, մոնիտորինգային, գնահատման) մասնագիտացված և կոմպլեքսային, այդ թվում՝ միջոլորտային, հետազոտությունների իրականացմանը՝ քանակական, որակական և խառը մեթոդների կիրառմամբ։ Պրոֆեսիոնալ տիրապետում եմ հասարակագիտական հետազոտությունների յուրաքանչյուր փուլի իրականացման տասնյակ մեթոդների։
• Իրականացնում եմ խորհրդատվություն հասարակագիտական հետազոտությունների ամբողջական և առանձին փուլերի իրականացման վերաբերյալ, այդ թվում՝ խնդիրների բացահայտման և ադեկվատ ձևակերպման, լուծումների ադեկվատ մոտեցումների ընտրության, քանակական և որակական հետազոտական գործիքների ընտրության և կիրառման, ինչպես նաև վերլուծական արդյունքների ադեկվատ սոցիոլոգիական և մաթեմատիկական մեկնաբանության վերաբերյալ։
• Պրոֆեսիոնալ տիրապետում եմ տվյալների խորացված և բազմաչափ վիճակագրական վերլուծության և մաթեմատիկական մոդելավորման մեթոդներին հասարակագի¬տա¬կան հետազոտություններում, այդ թվում՝ տվյալների ինտելեկտուալ վերլուծության (Data Mining) ժամանակակից մոդելների և ռելյացիոն տվյալների բազաների կիրառմամբ։ Տիրապետում եմ հետևյալ գործիքներին՝ IBM SPSS 26 (վիճակագրական և մոդելավորման մեթոդների ինտեգրված ծրագրային փաթեթ), IBM SPSS Modeler 18 (մոդելավորման և Data Mining-ի տեխնոլոգիաների մասնագիտացված ծրագրային փաթեթ), IBM SPSS Amos 23.0.0. (ստրուկտուր հավասարումներով մոդելավորման մասնագիտացված ծրագրային փաթեթ), Statistica 12․0 (վիճակագրական և մոդելավորման մեթոդների ինտեգրված ծրագրային փաթեթ), RapidMiner 9.0 (մոդելավորման և Data Mining-ի տեխնոլոգիաների մասնագիտացված ծրագրային փաթեթ), MS Excel (հզորացված Data Mining կոմպոնենտներով), գեոինֆորմացիոն համակարգեր՝ QGIS, Octopars 8.2. (ինֆորմացիայի կորզման և ստրուկ¬տուրացման մասնագիտացված ծրագրային փաթեթ), SocNetV 2.4, NetDraw 2.141, UCINET 6.528 (սոցիալական ցանցերի արտապատկերման և վերլուծության մասնագիտացված ծրագրեր), MAXQDA 2020 որակական և քանակական կոնտենտ վերլուծության փաթեթ։։ Պրոֆեսիոնալ տիրապետում եմ MS Office 2016-ին
Մասնագիտական փորձը
• Սոցիոլոգիական և սոցիալ-տնտեսական կոմպլեքսային հետազոտությունների ավելի քան 25 տարվա հետազոտական փորձ, այդ թվում մաթեմատիկական մոդելավորման և խորացված վիճակագրական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ (Data Mining)։ Իրականացրել եմ հետազոտական աշխատանքներ ՀՀ Կառավարության, ՀՀ Գիտության և կրթության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարու-թյունների, ՀՀ Կենտրոնական Բանկի, Համաշխարհային Բանկի, UNDP-ի, USAID-ի, «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի, Oxfam Մեծ Բրիտանիա Հայաստանյան գրասենյակի, IFES Ընտրական համակարգերի Միջազգային Հիմնադրամի, Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների (CRRC) և այլ կազմակերպությունների համար։ Մասնավորապես նախագծել և իրականացրել եմ.
o «Հայաստանում կյանքի որակի հետազոտություն», 2011-2016 թթ., վեց համա-հա¬յաստանյան ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտություն և զեկույց¬ներ՝ ՀՀ Կառավարության պատվերով։
o «Հայաստանի Տնային տնտեսությունների պարտքերի և ֆինանսական վարքի ուսում¬նասիրություն», 2014-2016, երեք համահայաստանյան ներկայացուց-չական սոցիոլոգիական հետազոտություն և զեկույցներ` ՀՀ Կենտրոնական Բանկի պատվերով։
o «Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության և գործազրկության բնութագրիչների հետազոտություն», 2011-2016, 24 եռամսյակային համահայաս¬տանյան ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտություն` ՀՀ Կենտրոնական Բանկի պատվերով։
o «Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի բնութագրիչների հետազոտություն», 2011-2014 չորս սոցիոլոգիական հետազոտություն Հայաս-տանի տնտեսության կարևորագույն ճյուղերի 1000 ձեռնարկությունների շրջանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով:
o «ՀՀ Առողջապահական համակարգի գործունության գնահատում», 2007-2018 թթ․ Հայաստանում իրականացված 8 գնահատումների համահեղինակ։ Աշխատանքները հիմնված համահայաստանյան ներկայացուցչական սոցիոլոգիական հետա¬զոտու¬թյուն¬ների և առողջապահական համակարգի օրավուր հավաքագրվող ինդիկատորների վրա։ Իրականացվել են որպես ՀՀ Առողջապահության նախարարության, Համաշխարհային Բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախագծեր։
o «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարե-լավմանն ուղղված հետազոտական ծրագիր», 2014, ՀՀ Աշխատանքի և սոցի-ալական հարցերի նախարարության և UNFPA պատվերով։
o «ՀՀ ուսանողների կենսաոճի և բոլոնյան գործընթացի ուսումնասիրություն», 2013-2015, Հայաստանի ուսանողության շրջանում ներկայացուցչական երեք կոմպլեքսային (քանակական և որակական մեթոդների կիրառմամբ) հետա-զոտություն՝ ՀՀ Գիտության և կրթության նախարարության պատվերով։
o «Հայաստանի երիտասարդության հետազոտություն 2011», Հայաստանի երի-տա¬¬սարդության շրջանում կոմպլեքսային ներկայացուցչական սոցիոլոգի-ական հետազոտություն` ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պատ¬վերով:
o «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների մոնիտորինգ», 2011-2012, երկու կիսամյակային և երկու տարեկան զեկույց, ՀՀ Կառավարության և USAID պատվերով։
o «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգ և գնահատում», 2004-2011, 16 զեկույց Հայաստանում գյուղատնտեսական խնդիրների, ոռոգման ջրի, գյուղական կենսաապահովման, գյուղական առողջապա¬հության, գյուղական հանրակրթության ոլորտներում, Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի պատվերով։
o «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի վերջնական արտաքին գնահատում», 2017, ԵՄ Երևանյան գրասենյակ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի» պատվերով։
o 2004-2008 Վեց զեկույց UNDP պատվերով Հայաստանում աղքատության հաղ-թա¬հարման ռազմավարական ոլորտային քաղաքականությունների, առողջապահության և կրթության ոլորտներում հակակոռուպցիոն մոնիտորինգի վերաբերյալ։
o 1992-2018 Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակություններում և դրանց առանձին սեգմենտներում քաղաքացիական մշակույթի, քաղաքական տրամադրությունների, աշխարհայացքային կոմպլեքսների, արժեքների, վարքագծային նորմերի, ինքնության, կրոնական գիտակցության, քաղաքա-կրթական և աշխարհաքաղաքական կողմնորոշումների, կենսաոճի, կյանքի որակի բնութագրերի դրանց դինամիկայի սոցիոլոգիական ուսումնասիրություն Data Mining մեթոդների և մաթեմատիկական մոդելավորման լայն կիրառմամբ: Հայաստանի և Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտերի համեմատական վերլուծություն (քանակական և որակական կոնտենտ անալիզ)։
• Ընդհանուր գիտա-հետազոտական փորձ՝ 45 տարի, այդ թվում արհեստական բանականության ոլորտում՝ 9 տարի (1977-1985)։ Այդ թվում երկու զեկույց.
o НИР по проекту «Хобот» – разработка и исследование многозвенного манипуляционного робота, (рук.) ПЖ НИР и ОКР ВНТИЦ инв. N 534634, 1980, (93 стр.)
o НИР по проекту «Хобот» – разработка и исследование многозвенного манипуляционного робота, (рук.) ПЖ НИР и ОКР ВНТИЦ инв. N 02814003873, 1981, (134 стр.)
Գիտական աշխատանքների և զեկույցների լիակատար ցանկը՝ ըստ պահանջի։
Հրապարակումներ
• 277 գիտական և վերլուծական աշխատանք, որոնց թվում՝ 24 մենագրություն, 20 համահեղինակային մենագրություն, 120 գիտական և վերլուծական հոդված, 82 զեկույց՝ հետազոտական աշխատանքների արդյունքներով։ 6 գիտական հոդված և հետազոտական զեկույց՝ արհեստական բանականության ոլորտում։
ORCID ID https://orcid.org/0000-0002-9332-8640
Լեզուներ
Հայերեն՝ մայրենի, ռուսերեն, անգլերեն