ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
24.02.2016

Պրոֆեսորի պ/կ

samvelsevada29@aspu.am

Պրոֆեսորի պաշտոնակատար/Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ /2012 թ./
Հայաստանի նկարիչների միության անդամ 1980 թվականից, վարչության անդամ՝ 2008 թվականից
ՀՀ Լուսանկարիչների միության պատվավոր անդամ՝ 2008 թվականից

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ,Դիզայնի ֆակուլտետ, 1974 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
1975 թվականից դասավանդում է կերպարվեստ, դիզայն և գեղարվեստական լուսանկարչություն Աբովյանի Գեղարվեստի դպրոցում:
1990 թվականից ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Sevada Art Studio –ում դասավանդում է կերպարվեստ և գեղարվեստական լուսանկարչություն
2006 թվականից դասավանդում է Երևանի «Սևադա» արվեստանոցում կերպարվեստ և գեղարվեստական լուսանկարչություն
2016 թվականից դասավանդում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնում:

ԿԱՐԴԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Գեղարվեստական լուսանկարչության հիմունքներ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
1998 թվականից մասնակցություն Photoline Միջազգային լուսանկարչական պորտալի աշխատանքներին – ռեյտինգը՝ 2-ից - 9-րդ տեղ՝ 2200 մասնակիցների մեջ: www.photoline.ru

1998 թվականից մասնակցություն Photosight Միջազգային լուսանկարչական պորտալի աշխատանքներին – 897 լուսանկարներով - 2 միլիոն 800 հազար դիտումով: www.photosight.ru

1998 թվականից – հեղինակային մաասնակցություն միջազգային լուսանկարչական ընկերությունների կողմից տպագրվող կատալոգներին – «Նատյուրմորտ», «Դպրոցական թեմա», «Սերն ինչպես որ կա» անվանակարգերում:
1972 թվականից սկսած բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներով:
ՈՒսանողական ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում:
1909 թվական – 100 էջանոց «Սամվել Սևադա» գեղարվեստական լուսակարչության կատալոգ ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով
1992 թ. 2009 թ. 2019 թ. երեք բանաստեղծական գրքերի հեղինակ

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1992 թվական - Արևմտյան Ամերիկայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Մահոնիի հատուկ մրցանակ
1993 թվական - ԱՄՆ Կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակ
2007 թվական – Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակ՝ լուսանկարչական շարքի համար
ՙLuxury՚ ամսագրի կողմից ճանաչվել է Տարվա մարդ՝ «Լավագույն լուսանկարիչ» անվանակարգում

ԼԵԶՈՒՆԵՐ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն