ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սարդարապատի հուշահամալիրը՝ լուսանկարիչների աշխատանքներում
23.05.2016
Սարդարապատի հուշահամալիրը՝ լուսանկարիչների աշխատանքներում

Մայիսյան հաղթանակների շրջանակներում Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ օպերատորություն և գեղարվեստական լուսանկարչություն բաժինների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներն այս անգամ իրենց դասն անցկացրին Սարդարապատի հուշահամալիրում:

«Անկախության դաս»-ի ընթացքում ուսանողները ևս մեկ անգամ վերհիշեցին Սարդարապատի հերոսամարտը, դրա պաշտպանության կազմակերպումը, մեր երկրում ստեղծված աղետալի իրավիճակներն ու հայի համախմբումը:

Հուշահամալիր այցը կարևորեց ինչպես պատմական, այնպես էլ մասնագիտական հմտությունները զարգացնելու տեսանկյունից:

Ուսանողները դասախոսների ուղեկցությամբ շրջեցին հուշահամալիրում, եղան թանգարանում և ծանոթացան դարերի խորքից եկող մեր ժողովրդի ժառանգությանը, ստեղծագործ ուժին:

Այցն ուսանողների համար դարձավ նկարահանումներ իրականացնելու գործնական վայր.արդյուքնում ստեղծվեցին բազում լուսանկարներ և տեսանյութեր:

Լավագույն աշխատանքները սեպտեմբերին կցուցադրվեն ֆակուլտետում նախատեսվող «Քառորդ դար անկախության ճանապարհին» խորագրով լուսանկաների ցուցահանդեսին: