Դասախոս
Դասախոս/Պարարվեստի մանկավարժության ամբիոն
Կրթություն
• 1995թ.ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը:
• 1996թ.ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը, ավարտել 2001թ.:
Աշխատանքային փորձ
• 1995-2007թ.թ.աշխատել է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլում` որպես առաջատար պարուհի:
• 1996թ.-ից զբաղվել է մանկավարժական աշխատանքով մի շարք սիրողական խմբերում:
• 2008թ.-ից աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնի ֆիլհարմոնիայի ստորաբաժանում որպես պարուսույց :
• 2009թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի պարարվեստի քոլեջում որպես մանկավարժ:
•2015թ.-ից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի <<Կուլտուրայի>> ֆակուլտետի <<Պարարվեստի մանկավարժության>> ամբիոնում որպես հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս:
Դասավանդման փորձ – Հայկական ժողովրդական պար, դասական պար
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ հայկական ժողովրդական պար, բալետմայստերի վարպետություն
Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակ
պարագիտություն
Հետաքրքրությունների ոլորտ-ազգագրական պարերի ուսումնասիրություն, մասնագիտական և գեղարվեստական գրականության ընթերցանություն, թատերական և բալետային ներկայացումների դիտում, ժողովրդական երաժշտությունների ունկնդրում, պարային ֆիլմերի դիտում:
Անդամակցություն – Հայաստանի ազգային պարարվեստի միություն
Օտար լեզուների իմացություն -անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: