Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու,դոցենտ/Կերպարվեստի ամբիոն
Կրթություն
1993-1998թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ:
2001-2005թթ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ասպիրանտուրա:
Գիտական աստիճան, կոչում
2013թ-ին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեմա՝ «Բացօթյա նկարչության դասավանդման առանձնահատկությունները հանրակրթական դպրոցում»: ԺԳ.00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» (կերպարվեստ), 020 մասնագիտական խորհուրդ:
2015թ-ին ստացել է մանկավարժության դոցենտի կոչում:
Աշխատանքային փորձ
1994-1998 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարիչ:
1999-2004թթ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարիչ
2000-2001 թթ. Ա. Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոց, նկարչության ուսուցիչ:
2002-2005 թթ. Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն, կերպարվեստի ուսուցիչ, նկարիչ-ձևավորող:
2003-2004 թթ. Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց, նկարչության և գծագրության ուսուցիչ:
2004թ-ից ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնում նախ` որպես դասախոս, ապա` ավագ դասախոս (2010թ.):
2016թ-ից Միջազգային և հանրապետական կրթական, բնապահպանական, գեղարվեստական մի շարք ծրագրերի նախաձեռնող և համակարգող:
Կարդացվող դասընթացներ
Բակալավր - Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա, գունանկար, գծանկար, կոմպոզիցիա, գունատեսություն, գրքի գեղարվեստական ձևավորում, նկարչական նյութերի տեխնոլոգիա:
Մագիստրատուրա - Հետազոտական աշխատանքի ղեկավարում:
Գիտական գործունեություն
27 գիտական հոդված
2 ուսումնամեթոդական ձեռնարկ
1 բնապահպանական-գեղարվեստական համալիր դաստիարակության հայեցակարգ
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արվեստի պատմություն և տեսություն, մշակույթի պատմություն, ազգագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնապահպանություն, կրթության կազմակերպում, գեղարվեստական մանկավարժություն, հոգեբանություն:
Վերապատրաստումներ, գիտաժողովներ, սեմինարներ
1999 թ. Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջազգային ուսանողական փառատոն:
2015 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթաց:
2016 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կազմակերպած «Պլեներ, Հայաստան-2016» կերպարվեստի միջազգային փառատոնի համակարգող:
2016 թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կազմակերպած «Լեզուն մշակույթի միջոցով» միջազգային 4-րդ գիտաժողով:
2016 թ. «Պրոգրես (Progress)» միջազգային կենտրոնի կազմակերպած «Կիրառական հոգեբանության ժամանակակից խնդիրները» թեմայով դասընթաց:
2016 թ. Բելառուսիայի կրթության նախարաության և Մ. Տանկի անվան Բելառուսական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Գեղարվեստական կրթությունը հասարակության կայուն զարգացման նպատակների համատեքստում» միջազգային համաժողովի շրջանակներում «Արվեստը և անհատը» գիտագործնական 4-րդ գիտաժողով: Մինսկ, Բելառուսիա:
2016 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կազմակերպած «Ազգային ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունները բարձրագույն կրթության ոլորտում և ծրագրային հայտերի մշակում» խորագրով սեմինար:
2016 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կազմակերպած «Եվրոհանձնաժողովի, եվրոպական մի շարք երկրների կառավարության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթության ոլորտում ծրագրեր» խորագրով սեմինար:
2016 թ. Հյուսիսային համալսարանի կազմակերպած «Հայաստանը տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված
Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին:
2016 թ. Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար.
- «Մշակույթ և ստեղծարարություն» դասընթաց
- Ծրագրի առաջարկի շարադրման դասընթաց
- Ռազմավարական ծրագրավորման դասընթաց
- Շահերի պաշտպանության դասընթաց
2017 թ. Միջազգային գիտագործնական 24-րդ գիտաժողով «Եվրոպական հետազոտություններ. նորարարություններ գիտության, կրթության մեջ և տեխնոլոգիաներում»: Լոնդոն, Միացյալ Թագավորություն:
2017 թ. Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար.
- «Ստեղծարար Եվրոպա» դասընթաց
- «Ֆինանսները ստեղծարար կազմակերպությունների համար» դասընթաց
- «Դրամահավաքի կազմակերպում և համագործակցություն» դասընթաց
- Մարքեթինգի դասընթաց
2017 թ. «Նոյան Տապան» միջազգային փառատոնի շրջանակներում «Միջմշակութային երկխոսություն» խորագրով միջազգային կլոր սեղանի կազմակերպիչ, համակարգող, զեկուցող
2017 թ. Միջազգային գիտագործնական 4-րդ գիտաժողով «Արվեստի արդի հիմնախնդիրները. տեսություն, մեթոդաբանություն», Մինսկ, Բելառուսիա:
2017 թ. Գերմանական «CIVIC» միջազգային կրթության ինստիտուտի և Միջազգային մշակութային հարաբերությունների ինստիտուտի (IFA) կազմակերպած «Ձևավորելով Հարևանություն» խորագրով սեմինար
2017 թ. «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում» խորագրով համահամալսարանական գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի 95-ամյակին:
2018 թ. Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար.
- Մշակութային ռազմավարության դասընթաց
- «Հաղորդակցություն» դասընթաց
2018 թ. ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ-ի և Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի կազմակերպած «Երեխայի էկոլոգիական և գեղագիտական դաստիարակությունը» խորագրով սեմինար
2018 թ. Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ-ի և Մշակույթի հայկական ֆոնդի կազմակերպած "Արվեստը և բնապահպանությունը որպես փոխկապակցված համակարգ" խորագրով կլոր սեղան-քննարկում
2018 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կազմակերպած միջազգային պլեներ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին (համակարգող)
2018 թ. Մշակութային հայկական ֆոնդի և Բնապահպանությունը կերպարվեստի լոզվով ՀԿ-ի կազմակերպած «Մշակութային խորհրդարանի արտագնա քննարկում՝ նվիրված Երանի էկոմիջավայրին»
2018 թ. Բնապահպանությունը կերպարվեստի լոզվով ՀԿ-ի կազմակերպած Արվեստաբանական, բնապահպանական քննարկում «Արվեստագետի դերը Սևանա լճի հիմնախնդիրների վերհանման և դրանց լուծումների որոնման համապատկերում» խորագրով
2018 թ. ՀՊՄՀ-ում կազմակերպված «Կերպարվեստի պատմություն և մշակութաբանություն» մասնագիտությամբ վերապատրաստման դասընթաց
2018 թ. Էրազմուս + BOOST Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկետինգի խթանում դասընթաց
2019 թ. Ցյուրիխի գեղարվեստի համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Art Matters» միջազգային ծրագիր (Երևան)
2019 թ. ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շահառու
2019 թ. Ցյուրիխի գեղարվեստի համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Art Matters» միջազգային ծրագիր (Ցյուրիխ, Շվեյցարիա)
2019 թ. Պահպանենք օզոնային շերտը - բացօթյա սեմինար (Ջրվեժ անտառապարկ)
2019 թ. 16-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով «Գիտություն, կրթություն, հասարակություն: Զարգացման միտումներ և հեռանկարներ»
2019 թ-ից ՀՀ ԿԳՄՍ հանրակրթական առարկայական չափորոշիչների Կերպարվեստ առարկայի փորձագետ:
2019 թ. ԵՄ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աշխատակիցների վերապատրաստում
2019 թ. Եվրոպայի խորհրդի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը» ծրագիր
2020 թ. ԵՄ-ի, Համաշխարհային բանկի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող
«Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողով. ուսումնառության նյութերի մշակում»
Անդամակցություն
2001 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ:
2016 թ-ից Հանուն մարդկային կայուն զարգացման ՀԿ անդամ:
2017 թ-ից Մանկավարժ-նկարիչների միջազգային միության անդամ:
2017 թ-ից Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով ՀԿ նախագահ:
Պատվոգրեր, շնորհակալագրեր
1999 թ. Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջազգային ուսանողական փառատոնի դափնեկիր
2001 թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության կազմակերպած «Քրիստոնյա Հայաստան» ցուցահանդես մրցույթի երկրորդ մրցանակ
2005 թ. ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի շնորհակալագիր
2006 թ. ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի շնորհակալագիր
2008 թ. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագիր
2010 թ. Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի պատվոգիր
2014 թ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր
2015 թ. ՀՀ Նկարիչների միության շնորհակալագիր
2016 թ. ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգիր
2016 թ. Երևանի քաղաքապետի շնորհակալագիր
2016 թ. Բելառուսիայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի շնորհակալագիր
2016 թ. Բելառուսիայի պետական մանկավարժական համալսարանի Գեղագիտական կրթության ֆակուլտետի դեկանի շնորհակալագիր
2016 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանի շնորհակալագիր
2017 թ. Մանկավարժ-նկարիչների միջազգային միության շնորհակալագիր
2017 թ. ՌԴ Կրթության ակադեմիայի Գեղարվեստսական կրթության և մշակութաբանության ինստիտուտի շնորհակալագիր
2017 թ. ՌԴ պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի շնորհակալագիր
2017 թ. ՀՀ Բնապահպանության Նախարարի շնորհակալագիր
2017 թ. Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի մարզային ներկայացուցչության շնորհակալագիր
2017 թ. Երևանի քաղաքապետի շնորհակալագիր
2018 թ. ՀՀ Բնապահպանության Նախարարի շնորհակալագիր
2018 թ. Հայաստանի բնության պետական թանգարանի շնորհակալագիր
2019 թ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի շնորհակալագիր
Ցուցահանդեսներ (109)
6 անհատական ցուցահանդես (1993թ., 1995թ., 1997թ., 2000թ., 2009թ., 2013թ.):
40 հանրապետական ցուցահանդեսներ (1998-2019թթ)
63 համատեղ խմբային և միջազգային ցուցահանդեսներ (1996-2019թթ)