
Փիլ. գիտ. թեկ., դոցենտ
Փիլ.գիտ.թեկնածու, դոցենտ/Հասարակագիտության ամբիոն
Կրթություն
1998-2003թթ.- ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, Հայ փիլիսոփայության պատմության բաժին
1983-1988թթ.- Երևանի պետական համալսարան, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, մասնագիտություն` փիլիսոփայություն
Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Թեկնածուական ատենախոսության թեման` «Մաղաքիա Օրմանյանի սոցիալ-փիլիսոփայական հայեցակարգի քննական վերլուծություն» - Թ. 00.02- «Փիլիսոփայության պատմություն» մասնագիտությամբ: Ատենախոսության պաշտպանությունը կայացել է 2012թ. հուլիսի 4-ին ԵՊՀ-ում գործող` ԲՈՀ-ի Փիլիսոփայության և սոցիոլոգիայի – 013 մասնագիտական խորհրդի նիստում:
Աշխատանքային փորձ
2007թ. - առայսօր- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոն
2001թ. - առայսօր- ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ` ավագ գիտաշխատող
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ- «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն», «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն», «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն», «Հռոմեական իրավունք»:
Գիտական հետազոտությունների շրջանակը
Հայ քաղաքական փիլիսոփայություն, իրավունքի փիլիսոփայություն, ազգային և համաշխարհային իրավաքաղաքական ուսմունքների պատմություն, հայ պատմափիլիսոփայական հիմնախնդիրներ, քաղաքակրթական զարգացումների տեսություններ, արևմտահայ սահմանադրաիրավական մտքի պատմություն:
Հրապարակումներ
Ա. Ուսումնական դասընթացներ
1. Մշակույթը միջնադարում (դասախոսության տեքստ, Ս. Սարգսյանի հետ համատեղությամբ) .- Եր., «Տնտեսագետ» հրատ., 2000, 40 էջ:
2. Հին Հնդկաստանի մշակույթը (դասախոսության տեքստ).- Եր., «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ, 2002, 48 էջ:
3. Տրամաբանություն, Յունիթ 1-2.- Երևան, «Մխիթար Գոշ» միջ. համալսարան», 2003, 52+100 էջ:
4. Փիլիսոփայություն. Անտիկ շրջան, Յունիթ 1.- Երևան, «Աստղիկ» հրատ., 2004, 123 էջ:
5. Փիլիսոփայություն. Միջնադար և Վերածնունդ, Յունիթ 2.- Երևան, «Աստղիկ» հրատ., 2004, 150 էջ:
6. Փիլիսոփայություն. Նոր և ժամանակակից շրջաններ, Յունիթ 3.- Երևան, «Աստղիկ» հրատ., 2005, 153 էջ:
Բ. Մենագրություն
1. «Մաղաքիա Օրմանյան. ազգային փիլիսոփայական հայեցակարգը».- Եր., Եվրոպրինտ, 2013, 368 էջ:
Գ. Հոդվածներ. հրապարակվել է 24 հոդված, որից կարևորագույնն են.
1. Հայ եկեղեցու ազգային քաղաքականությունը եկեղեցիների միաբանության փորձերի և դավանաբանական պայքարի համատեքստում // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա.- Եր., «Տիգրան Մեծ», 2008, թիվ 11-12, էջ 34-50:
2. Հայ եկեղեցու ինքնիշխանության հիմքերի խնդիրը Մ. Օրմանյանի ուսմունքում // Вестник РАУ (Гуманитарные и общественные науки).- Ер., РАУ, 2008, N1, с. 70-85:
3. Մ. Օրմանյանի` ազգի կեցութային սկզբնահիմքերի հայեցակարգը // Вестник РАУ (Гуманитарные и общественные науки).- Ер., РАУ, 2009, N2, с. 74-86:
4. Ազգային-քաղաքակրթական ինքնության հիմնախնդիրը Մ. Օրմանյանի պատմաքաղաքական ուսմունքում // Քաղաքագիտության հարցեր (Միջբուհական գիտաժողովի նյութեր).- Եր., «Մանկավարժ» հրատ., 2010, էջ 61-93:
5. Ազգային սահմանադրականության հիմնախնդիրները Մ. Օրմանյանի իրավաքաղաքական ուսմունքում // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա.- Եր., «Տիգրան Մեծ» հրատ., 2010, թիվ 7-8, էջ 134-153:
6. Կենտրոնացված և ապակենտրոն կառավարման հիմնասկզբունքերի` Մ. Օրմանյանի փաստարկումները // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա.- Եր., «Տիգրան Մեծ» հրատ., 2010, թիվ 11, էջ 134-142:
7. Մաղաքիա Օրմանյանի իրավական հայեցակարգը // Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետ. Լեզվաբանական համալսարանի, թիվ 3, Հասարակական գիտություններ, Պրակ 8.- Եր., «Լինգվա», 2010, էջ 57-81:
8. Մ. Օրմանյանի քաղաքական փիլիսոփայության հիմնահարցերը.- Вестник РАУ (Гуманитарные и общественные науки).- Ер., РАУ, 2011, N2, с. 42-59:
9. Ազգային միասնության գաղափարը Մ. Օրմանյանի մեկնությամբ // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա.- Եր., «Տիգրան Մեծ» հրատ., 2011, թիվ 7, էջ 60-64:
10. Քրիստոնեական արժեհամակարգի իմաստավորումը Մ. Օրմանյանի բնաիրավական տեսության մեջ // ՀՀ ԳԱԱ Փիլ., սոց. և իրավունքի ինստիտուտի հոդվածների ժողովածու.- Եր., 2011, էջ 87-100:
11. Կրթադաստիարակչական հիմնահարցերի` Մ. Օրմանյանի ազգային-պահպանողական մեկնակերպը // Քաղաքագիտության հարցեր (Միջբուհական գիտաժողովի նյութեր).- Եր., «Մանկավարժ» հրատ., 2011, էջ 115-139:
12. Արևմտահայ սահմանադրական մշակույթը` որպես ազգային կառավարման համակարգի արդիականացման բաղադրիչ // Քաղաքագիտության հարցեր (Միջբուհական գիտաժողովի նյութեր).- Եր., «Մանկավարժ» հրատ., 2012, էջ 130-151:
13. Իրավունքի և բարոյականության հիմնախնդիրները Մատթեոս Մամուրյանի հրապարակախոսության մեջ // UNESCO-ի Փիլիսոփայության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ փիլ., սոց. և իրավունքի իստիտուտի հրավիրած գիտաժողովի նյութեր.- Եր., «Եվրոպրինտ», 2013, էջ 206-218:
14. Ազգային ինքնության հիմնահարցը Մատթեոս Մամուրյանի քաղաքական հայեցակարգում // Материалы республиканской научной конференции.- Ер., Изд. РАУ, 2014, с. 64-81:
15. Խորհրդակցական սկզբունքը Հայ եկեղեցու կառավարման համակարգում // Հասարակագիտական միտքը արդի ժամանակաշրջանում, UNESCO-ի Փիլիսոփայության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված գիտաժողովի նյութեր, Գիրք IV.- Եր., LIMUSH, 2014, էջ 43-58:
16. Քաղաքակրթության հիմքերի ու ազգերի ինքնանույնականացման խնդիրները Լևոն Շանթի և Սեմյուել Հանթինգթոնի հայեցակարգերում (համեմատական վերլուծություն) // Քաղաքագիտության հարցեր (Քաղաքագիտական հանրապետական IV գիտաժողովի նյութեր).- Եր., 2015, էջ 68-96:
17. Ներսես Շնորհալու «Թուղթ Ընդհանրականի» իրավաքաղաքական գաղափարակարգը,- UNESCO-ի Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված գիտաժողովի նյութեր, Գիրք V.- Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, էջ 35-54:
ORCID ID https://orcid.org/0000-0001-8925-3052
Լեզուներ` հայերեն, անգլերեն, ռուսերեն