ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի մուլտիմեդիոն լաբորատորիայում իրականացվում են նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակների և դպրոցների տարրական դասարանների դասվարների վերապատրաստումներ:
Այս անգամ լաբորատորիայում եռօրյա վերապատրաստում են անցնում Երևանի «Հրաշք տնակ» և «Արևի շողեր» մանկապարտեզների մանկավարժներն ու դաստիարակները:
Վերջիններս www.innostud.am կրթական հարթակի հնարավորություններից օգտվելով նրանք ստեղծում են էլեկտրոնային կրթական նյութեր, խաղ-առաջադրանքներ, ձեռք բերում տարատեսակ առաջադրանքներ ստեղծելու ինքնուրույն կարողություններ և այլն:
Նրանց խոսքով` լաբորատորիայի հնարավորություններն ու innostud.am էլեկտրոնային հարթակը թույլ են տալիս ոչ միայն ստեղծել էլեկտրոնային նյութեր, այլև ստեղծված բազան կիրառել մանկավարժական գործունեության ընթացքում:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ գնալով մեծանում է լաբորատորիայի հանդեպ հետարքրքրությունը և ավելի մեծ թվով ուսուցիչներ, դաստիարակներ են ցանկություն հայտնում վերապատրաստվելու:
Նշենք, որ մինչ օրս, լաբորատորիայում վերապատրաստվել են «Global bridge», Երևանի N 135, 124 և 125 հիմնական դպրոցների տարրական դասարանների ուսուցիչները: