ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար
01.06.2018
Սեմինար

Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակի առթիվ անցկացվող դասախոսությունների ու սեմինարների շրջանակներում Հատուկ կրթության ֆակուլտետը կազմակերպել էր սեմինար:

«Գանգուղեղային վնասվածքներից հետո վերականգնողական միջոցառումների առանձնահատկությունները» խորագրով սեմինարին ֆակուլտետի դասախոսները ներկայացրին վերականգնողական միջոցառումներն և դրանց կազմակերպման ուղիները, ինչպես նաև խնդրի առանձնահատկությունները հոգեբույժի, լոգոպեդի և հատուկ մանկավարժի տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ԱՄՆ-ից հայազգի լոգոպեդ Լորի Փողարյանը: Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական մաս. մասնագետների ելույթներն ընդմիջվեցին տարեցների «Նարե» երգչախմբի ելույթով: Ի դեպ, երգչախմբում կան նաև տեսողության խանգարումներ ունեցողներ: Երգչախումբը ներկայացրեց մի շարք հայրենասիրական երգեր, այդ թվում նաև «Սարդարապատ»-ը:

Իսկ միջոցառման ավարտին հանդես եկան Հատուկ կրթության ֆակուլտետի Օլիգոֆրենոմանկավարժության 2-րդ և հատուկ հոգեբանության 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր ասմունքեցին իրենց ստեղծագործությունները :