ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար՝ «Ինչպե՞ս ուսանողը կարող է ամառային աշխատանքի դիմել Google ընկերությունում»
01.11.2018
Սեմինար՝ «Ինչպե՞ս ուսանողը կարող է ամառային աշխատանքի դիմել Google ընկերությունում»

Մանկավարժական համալսարանի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժինն ու Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը կազմակերպել էին սեմինար-քննարկում: Ձեռնարկի նպատակն էր աջակցել և ուղղորդել ուսանողներին Google ընկերությունում ամառային աշխատանքի անցնելու համար: 

Կրթության էլեկտրոնային բաժնի ղեկավար Անուշ Սարգսյանը ուսանողներին  ներկայացրեց Google ընկերություն դիմելու հայտի էլեկտրոնային տարբերակը և ծանոթացրեց դիմելու առանձնահատկություններին, իսկ համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը ընդհանրական տեղեկատվություն տրամադրեց գրագետ CV կազմելու վերաբերյալ։

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ուսանողներ ՀՊՄՀ-ից, ինչպես նաև Հայաստանի այլ բուհերից։