ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար՝ պրոֆեսոր Գեհմլիխ Վոլկերից
09.10.2017
Սեմինար՝ պրոֆեսոր Գեհմլիխ Վոլկերից

Հոկտեմբերի 5-6-ը Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Գերմանիայի Օսնաբրուկի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Գեհմլիխ Վոլկերը:

Վերջինս մասնակացությամբ բուհում կայացավ «Շարունակական կրթության զարգացումը Հայաստանում նախընթաց կրթության ճանաչման միջոցով» խորագրով սեմինար:

Պրոֆեսորն առաջին օրն ներկայացրեց նախընթաց կրթության ձևերը, գնահատման և ճանաչման գործիքները, որակավորումների ազգային շրջանակը, ինչպես նաև նախընթաց կրթության ճանաչման եվրոպական փորձը:

Սեմինարի հաջորդ օրն անդրադարձ եղավ միջազգային կրեդիտային շարժունությանը, կրթական վերջնարդյունքներին, կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին:

Շարունակական կրթության զարգացումը Հայաստանում նախընթաց կրթության ճանաչման միջոցով» խորագրով սեմինարին մասնակցում էին տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը, որոնք ակտիվորեն մասնակցեցին ներկայացվող թեմաների քննարկումներին:

Սեմինարն իրականացվում էր Էրազմուս+ ծրագրի տեխնիկական աջակցության առաքելության) շրջանակներում և Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ: