ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծովինար Էդվարդի Շահիրյան
26.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ 

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
1979-1984 Երևանի պետական համալսարան ռոմանագերմանական լեզուների և գրականության ֆակուլտետ

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, մասնագիտությունը` ԺԳ. 00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա » /անգլերեն լեզու/, ատենախոսությունը` «Անգլերենի մասնագիտական կողմնորոշման ընթերցանական կարողությունների զարգացումը հատուկ կազմված տեստերի միջոցով»:

Աշխատանքային փորձ
Գիտամանկավարժական աշխատանքի 34 տարվա փորձ:
2019թ-ից առ այսօր աշխատում եմ ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:
2011թ-ից 2019 թ. աշխատել եմ օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:
2010թ. ստացել եմ դոցենտի կոչում:
1989-2011թթ. աշխատել եմ ՀՊՄՀ արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:
2006-2008թթ. եղել եմ վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
1985-1989թթ. աշխատել եմ «Էլեկրաապարատներ» գործարանի տեղեկատվության բաժնում որպես թարգմանիչ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ Անգլերենի դասավանդման մեթոդիկա:
Անգլերենի դասավանդման նախադպրոցական և տարրական ուսուցման մեթոդաբանություն
Այլընտրանքային մանկավարժական տեխնոլոգիաներ.
Եվրոպական լեզվական թղթապանակ
Ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը անգլերենի ուսուցման գործընթացում
Մասնագիտական կողմնորոշումն անգլերենի դասավանդման գործընթացում: Բազմալեզվադիդակտիկա:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Անգլերեն լեզու, անգլերենի դասավանդման մեթոդիկա, Եվրոպական լեզվական թղթապանակ, օտար լեզուների ուսուցման մոտիվացիա, անգլերենի ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, անգլերենի դասավանդման նախադպրոցական և տարրական ուսուցման մեթոդաբանություն, ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը անգլերենի ուսուցման գործընթացում, մասնագիտական կողմնորոշումն անգլերենի դասավանդման գործընթացում, բազմալեզվադիդակտիկա:

Վերապատրաստումներ
Բրիտանական խորհրդի, Օքսվորդի և Քեմբրիջի համալսարանների, Մակմիլանի հրատարակչությունների կողմից կազմակերպված բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ:
2012թ. մասնակցել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված TOEFL-ի դասընթացներին:

Անդամակցություն
Բրիտանական խորհրդի անդամ

Հրապարակումներ
Քսանհինգ գիտական հոդվածների հեղինակ:
1. Ընթերցանության միջոցով քերականությունը յուրացնելու թեստավորում, Կրթության միջազգային ակադեմիա, Երևան, 2011թ., էջ 187-190
2. Extensive and Intensive Reading, Հոգեբանությունը և կյանքը, 3-4, «Զանգակ» հրատարակչություն, 2011թ., էջ 24-29
3.Օտարալեզու խոսքային հաղորդակցման տեսակների ստուգման ձևերը, ՀՊՄՀ 55-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, 2-րդ ՊՐԱԿ, 2014թ., էջ 216-221
4. Strategies and Techniques for Developing Scanning Reading,
Գիտական տեղեկագիր, N 2-3 (21-22), 2014թ., էջ 153-161
5. Scanning Reading in Teaching and Learning Methodology, Հայագիտական հանդես, N 2(30) 2015թ., էջ 173-183

ORCID ID https://orcid.org/0000-0002-9210-8953 

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն