ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վլադիմիր Սաշայի Շահվերդյան
22.02.2016

Դասախոս

shahverdyanvladimir27@aspu.am

Դասախոս/Պարարվեստի մանկավարժության ամբիոն

 

Կրթություն
• 1971-1982թթ. -Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնի ուսանող
• 1982-1983թթ. - Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի ուսանող

Աշխատանքային փորձ
• 1982թ. ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի դերասան, նույն թվականին համատեղ աշխատել է նաև պարարվեստի ուսումնարանում որպես դասական պարի դասատու
• Ծառայության տարիներին /1986-1988թթ./ ԼՂ-ի մարզային խորհրդի առաջին քարտուղարի հրամանով համատեղ աշխատել է Ստեփանակերտի արվեստի դպրոցում որպես դասական և ժող. բեմ պարի դասատու և հիմնել դասական պարի դպրոցը
• 1988թ. վերադառնալով Երևան աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան
• 1988-1990թթ. համատեղ աշխատել է նաև Երևանի երկիծանքի և հումորի թատրոնում՝ որպես բեմադրական մասի վարիչ,
• 1996թ-ից առ այսօր աշխատում է Խ.Սբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասական պար, ժող. բեմ. պար և դասական զույգ պար առարկաների գծով դասախոս:
• 2010թ-ից առ այսօր աշխատում է Աջափնյակ վարչական շրջանի <<Զարթոնք>> գեղագիտական մանկապատանեական դաստիարակչական կենտրոնում որպես դասական և ժող.բեմ. պարի դասատու:
• 2012-2016թթ. աշխատում է ՀՀ զինված ուժերի Սարդարապատ պարի անսամբլում, որպես խորեոգրաֆ:
Ստեղծագործական աշխատանք – բեմադրություններ է իրականացրել Հայաստանում և արտասահմանում.

Հետաքրքրությունների ոլորտ – արվեստ

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Դասական պար, ժողովրդական բեմական պար
Մագիստրատուրա՝ Ժողովրդական բեմական պարի ոճային առանձնահատկությունները, դասական զույգ պար

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Պարագիտություն

Անդամակցություն
• Հայաստանի ազգային պարարվեստի միություն

Պարգևներ
• 2015թ-ին պարգևատրվել է <<Գրիգոր Նարեկացի>> հուշամեդալով, ինչպես նաև արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի

Օտար լեզուների իմացություն – ռուսերեն, ֆրանսերեն