ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Շախմատը կրթության մեջ․ մեթոդաբանությունը և հեռանկարները» խորագրով համաժողով
29.02.2024

2024թ․ մայիսի 18-ին` ժամը 17։00-ին, Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), «Շախմատ» Գիտահետազոտական ինստիտուտի և Կասպարովի անվան Շախմատի ֆեդերացիայի համագործակցությամբ տեղի կունենա «ՇԱԽՄԱՏԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» խորագրով միջազգային համաժողով:

Համաժողովի նպատակն է կիսվել կրթական համակարգում շախմատի ինտեգրման հետ կապված մարտահրավերների և դրանց հնարավոր լուծումների մասին մտքերով և գաղափարներով։

Համաժողովը կանցկացվի «Zoom» օնլայն վիդեո հարթակում։

Համաժողովի կազմակերպիչներն են Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ, www.aspu.am), «Շախմատ» Գիտահետազոտական ինստիտուտը (ՀՀ, ք․ Երևան, www.chessstudy.com) և Կասպարովի անվան Շախմատի ֆեդերացիան (www.kasparovchessfoundation.org):

Կազմակերպչական կոմիտեի անդամներն են՝

Պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Միքայել Խոդարկովսկին, Կասպարովի անվան Շախմատի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր տնօրեն Սմբատ Լպուտյանը, գլխավոր տնօրեն Ալեքս Օնիշչուկը, դոկտ․ Մարիամ Իսպիրյանը, դոկտ․ Ջեֆֆ Դեյը և դոկտ․ Վահան Սարգսյանը։

Համաժողովի թեմաները՝

  • Շախմատ սովորելու արդյունավետ մեթոդները
  • Հատուկ կրթության կարիք ունեցող անձանց շախտմատ սովորեցնելը
  • Շախմատը նախադպրոցական կրթության համակարգում
  • Շախմատի դասատուների վերապատրաստումը և մասնագիտական զարգացումը

Հրատարակչական աշխատանքները՝

Ըստ համաժողովի արդյունքում գրանցվող արդյունքների, նախատեսվում է հրատարակել «Շախմատը կրթության մեջ․ մեթոդաբանությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի նյութերի ժողովածուն։

Համաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը և իսպաներենը։

Համաժողովին կարելի է մասնակցել՝

  • Որպես զեկուցող, ունենալով համաժողովի թեմաներին վերաբերող և արդեն հրապարակված հոդված
  • Որպես ունկնդիր, ունենալով կամ չունենալով համաժողովի թեմաներին վերաբերող և հրապարակված հոդված

Գիտաժողովին որպես զեկուցող գրանցվելու համար խնդրում ենք փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ․ ապրիլի 1-ը (https://forms.gle/6ckHqHnQumvbCvfR9)

Խմբագրական խորհուրդը կհաստատի փաստաթղթերի ընդունումը կամ մերժումը մինչև 2024թ․ ապրիլի 10-ը։ Մանրամասների համար տես ստորև ներկայացված մանրամասները։

Զեկույց ներկայացնելու պահանջները՝

Զեկույցի տեքստը պետք է ներկայացվի MS Word ֆորմատով։ Զեկույցի կառուցվածքը պետք է ներառի հետևյալը․

Ներածականը

  • խնդրի շարադրանքը
  • խնդրի վերաբերյալ պատմական ակնարկը

Հետազոտական ծրագիրը

  • ուսումնասիրության նպատակը և հիպոթեզը
  • հետազոտության իրականացման փուլերը
  • նմուշի նկարագրությունը՝ մասնակիցների թիվը, սեռը, տարիքը և այլ հատկանիշներ
  • մեթոդները և տեխնիկան՝ իրենց համապատասխան նկարագրություններով
  • ընթացակարգերի իրականացումը

Արդյունքները՝

  • արդյունքների ներկայացումը (աղյուսակներով և գրաֆիկներով)
  • արդյունքների մասին քննարկումը

Հետևությունները

  • Հետագա գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար կիրառելի հետևությունները

Տեխնիկական պահանջները՝

Ձեռագիր ներկայացնելու համար ուղեցույցը՝

  • աշխատանքը պետք է ներկայացվի անգլերեն կամ իսպաներեն լեզուներով
  • աշխատանքը պետք է ներկայացվի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով․ հեղինակը պարտավոր է երաշխավորել պարբերականում ներկայացված թեմաների հետ ձեռագրի համատեղելիությունը և տրամադրել վերջնական, հեղինակային տարբերակը Microsoft Office Word (* .docx կամ * .doc) ֆորմատով
  • էջի չափը՝ Ա4
  • ֆոնտը՝ Times New Roman
  • ծանոթագրությունները պետք է լինեն համապատասխան էջի ներքևի հատվածում, իսկ հղումները՝ հոդվածի վերջնամասում
  • Հոդվածում տեքստի ֆոնտի չափը պետք է լինի 12, իսկ ծանոթագրությունների տեքստի ֆոնտի չափը՝ 10
  • Հոդվածում տեքստի տողերի միջև տարածությունը պետք է լինի 1․3 սմ, ծանոթագրությունների դեպքում՝ 1 սմ, առաջին տողի դեպքում՝ 0․8 սմ

Հոդվածի երկարությունը՝ 3000 բառից ոչ ավել։

Հոդվածի վերնագիրը՝

  • պետք է ուրվագծի հոդվածի ընդհանուր շրջանակը և պետք է կազմված լինի ութ բառից ոչ ավել
  • պետք է լինի մեծատառերով
  • ֆոնտի չափը պետք է լինի 12

Հեղինակի տվյալները՝

  • ձեռագրի հեղինակի(ների) անուն(ները), ազգանուն(ները) և աշխատանքային կենսագրությունը(ները) (CV)
  • յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի կամ կազմակերպության ամբողջական անունը և գրանցված հասցեն
  • պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը
  • էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը
  • հեղինակների ազգանունները և անվան առաջին տառը պետք է լինի ամբողջական և փոքրատառերով

Համառոտագիրը՝

  • չպետք է լինի 200 բառից ավել
  • պետք է լինի տեղեկատվական և չպետք է ներառի ընդհանուր բառեր և արտահայտություններ
  • համառոտագրում պետք է նկարագրվեն հետազոտական աշխատանքը և դրա արդյունքները
  • պետք է արտացոլի հոդվածի հիմնական բովանդակությունը, հաշվի առնելով հետևյալ տեսակետները․ առարկան, նպատակը, հետազոտական աշխատանքի արդյունքները և հետևությունները
  • վերնագրում ներառված տեղեկատվությունը չպետք է կրկնվի համառոտագրում
  • համառոտագրում պետք է ներկայացվի հոդվածի վերջնական մեսիջի վերաբերյալ դրական հեռանկար

Ներածականը՝

  • պետք է ցույց տա, թե ինչպես է հոդվածը նպաստում գիտության փիլիսոփայությանը և մեթոդաբանությանը
  • պետք է արտացոլի ոլորտում ներկայիս մտահոգությունները
  • պետք է հստակեցնի հետազոտական աշխատանքի խնդիրները

Հետևությունները՝

  • պետք է լինեն հստակ ձևակերպված և ներկայացված

Գլխավոր բառերը՝

  • պետք է լինի մինչև տասը գլխավոր բառ
  • գլխավոր բառերը պետք է առանձնացվեն ստորակետներով

Հղումները՝ Ձեռագիրը պետք է հիմնված լինի մեջբերումների համար նախատեսված APA  համակարգի վրա, օրինակ՝ (Toulmin, 1958, pp. 56-57) (Hilbert & Bernays, 1934)։

Նյութերը ներկայացնելիս ուղեկցող նամակում հրապարակման համար պետք է հստակ նշվի նախատեսված համաժողովը։

Համաժողովը տեղի կունենա օնլայն հարթակում։

Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր ըստ այն ֆորմատի, որով մասնակցել են։

Գիտաժողովի մուտքն անվճար է։

Մասնակցության պայմանները

Համաժողովին որպես զեկուցող մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով դիմումը (https://forms.gle/6ckHqHnQumvbCvfR9): Որպես ունկնդիր միանալու համար հղումը կներկայացվի հետագայում։«Շախմատ» Գիտահետազոտական ինստիտուտի կայքէջը՝ https://chesstudy.com/

Կազմակերպչական կոմիտեի կոնտակտները

Կազմակերպչական կոմիտեն՝ [email protected]:

Կազմակերպչական կոմիտեն կուսումնասիրի ներկայացված հետազոտական աշխատանքների համառոտագրերը՝ որոշելու, թե արդյոք դրանք կարող են ընդունվել համաժողովի ծրագրում։ Ընդունվելու դեպքում զեկույցները պետք է մշակվեն և ներկայացվեն որպես վիդեո պրեզենտացիա մինչև 2024թ․ մայիսի 5-ը։ Վիդեո պրեզենտացիայի համար հատկացված ժամանակը պետք է լինի առավելագույնը 10 րոպե։

[1] Էմպիրիկ հետազոտության համար՝ ընտրովի

Նորություններ