ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շարադրությունների մրցույթ
10.01.2018

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հայտարարում է ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ հետևյալ հետևյալ թեմաներով.

«Եթե ես ուսուցիչ լինեի»,
«Մանկավարժ ծնվում են»,
«Ուսուցիչը, որին ես կուզեի նմանվել»,
«Ուզում եմ հանդիպել մանկությանս»,
«Իմ սիրելի ուսուցիչը»,
«Սիրած մասնագիտություն, թե եկամտաբեր աշխատանք» ,
«Իմ առաջին ուսուցիչը»,
«Մասնագիտությունս ընտրել եմ դպրոցում»
«Ուսուցչի կերպարն իմ պատկերացումներում»,
«Յուրաքանչյուր մարդ յուրովի մանկավարժ է»:
Մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական համալսարանի ուսանողները, ինչպես նաև Հանրապետության ավագ դպրոցների աշակերտները:
Ներկայացվող աշխատանքների ծավալը պետք է կազմի համակարգչային շարվածքով 3-5 էջ: Աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2018 թվականի փետրվարի 10-ը էլեկտրոնային հետևյալ հասցեով՝ primarmedu42@aspu.am:
Լավագույն աշխատանքները կարժանանան խրախուսական մրցանակների:

Նորություններ