ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդուարդ Հովսեփի Շարմազանով
10.02.2016

Մանկ.գիտ.թեկ., դասախոս

sharmazanov.eduard@aspu.am

Մանգ.գիտ.թեկնածու/Հայոց պատմության ամբիոն

Կրթություն 

1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը,

2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան,

2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

Գիտական աստիճան՝

Մանկավարժական գիտությունների թեկնածու, թեմա` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»

Աշխատանքային փորձ

1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը,

1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը

1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ,

2002-2005թթ. ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ,

2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 06.12.2011-31.05.2012թթ.` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ մամուլի խոսնակ: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:  

Պարգևներ

2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ 

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։ 

2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ  «Գարեգին Նժդեհ» մեդալով: 

2008թ. «Անդրանիկ Օզանյան» մեդալով: 

2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: 

2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով: 

Հրապարակումներ

Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։