ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհակալագրեր՝ փառատոնի լուսաբանման համար
15.05.2019
Շնորհակալագրեր՝ փառատոնի լուսաբանման համար

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանն ու ուսանողներն արժանացել են շնորհակալագրի:

Ապագա լուսանկարիչներ ու օպերատորներ Արամ Խաչատրյանը, Մանուել Ստեփանյանը, Հարություն Չավուշյանը,Պարգև Չարչօղլյանն ու դասախոս Արմեն Խաչատրյանն իրենց լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել են «Արմմոնո» 17-րդ միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել լուսաբանման համար և Արմեն Խաչատրյանին ու ուսանողներին հանձնել շնորհակալագրեր: