ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհակալագրեր՝ փառատոնների լուսաբանման համար
25.11.2019
Շնորհակալագրեր՝ փառատոնների լուսաբանման համար

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանն ու ուսանողներն արժանացել են շնորհակալագրի:

Ապագա լուսանկարիչներ Մանուել Ստեփանյանը, Էռնա Պարոնյանը, Մանուշակ Ադամյանը, Հրանուշ Վարդանյանը ու դասախոս Արմեն Խաչատրյանն իրենց լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել են Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային և Արմմոնո Plus 3-րդ հանրապետական թատերական փառատոնները:

Փառատոնների տնօրեններ Մարիաննա Մխիթարյանն ու Կարեն Բալյանը շնորհակալություն են հայտնել լուսաբանման համար և Արմեն Խաչատրյանին ու ուսանողներին հանձնել շնորհակալագրեր: