ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավոր նոր ուսումնական տարի
03.09.2018
Շնորհավոր նոր ուսումնական տարի

Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց Մանկավարժական համալսարանում: Այս տարի բուհն իր դռները բացեց առկա համակարգում սովորող բակալավրիատի 547 և մագիստարտուրայի շուրջ 600 1-ին կուրսեցիների առջև: Յուրաքանչյուր ֆակուլտետ յուրովի էր պատրաստվել առաջին կուրսեցիներին դիմավորելուն:

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուսանողներին, մանկավարժներին և կրթության բնագավառի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանը:

Կարևորելով ժամանակակից աշխարհում կրթության դերը՝ պրոռեկտորը մաղթեց առաջին կուրսեցիներին լավ սովորել, որպեսզի լինեն լավ մասնագետ, լավ ուսուցիչ և արժանի քաղաքացի:

ՙԺամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում, պետք է պատրաստել մրցունակ և որակյալ մասնագետներ: Մանկավարժական համալսարանն ամեն ինչ արել և անում է այդ հարցում, իսկ ուսանողներին մնում է միայն օգտվել տրված հնարավորությունից և լավ սովորել, դառնալ լավ մասնագետներ՚,- aspu.am –ի հետ զրույցում ասաց Մհեր Մելիք-Բախշյանը: Խոսելով բուհի հնարավորությունների մասին՝ նա նկատեց, որ շարունակվելու են համալսարանի գործընկեր բուհերի հետ համագործակցությունը, փոխանակային ծրագրերը, ստեղծվելու են նոր ծրագրեր և ամեն ինչ արվել և արվելու է հօգուտ ուսանողի:

Բուհի 10 ֆալուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները շնորհավորեցին և իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին ապագա մանկավարժներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: