ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավոր սեպտեմբերի 1
01.09.2021
Շնորհավոր սեպտեմբերի 1

Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ Մանկավարժական համալսարանը ջերմորեն շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական համայնքների դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներին, և իհարկե, Մանկավարժական համալսարանի N 57 հիմնական դպրոցի, Հենակետային ավագ դպրոց–վարժարանի սաներին և ՀՊՄՀ ուսանողներին:

100-ամյա պատմություն ունեցող բուհը եղել և մնում է առաջատարը մանկավարժներ կրթելու, հայեցի և ազգանվեր սերունդ դաստիարակելու գործում: Մանկավարժի դժվար աշխատանքի շնորհիվ է, որ ձևավորվում է բանիմաց, օրինապահ քաղաքացի և անհատ:

Նրանց մեծ նվիրումի, իրենց առաքելությունն իրականացնելու մեծ ջանքերի արդյունքում՝ ապագայի հաջողություններն առավել քան իրական կլինեն:

Մաղթում ենք հաջող ու նվաճումներով լի արգասաբեր տարի: