Սիրելի՛ ուսանողներ, աշխատակիցներ և գործընկերներ,
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Սուրբ Ծննդի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։
Մաղթում ենք, որ սուրբծննդյան լույսով և տոնի խորհրդով լցվեն բոլորիս սրտերը։ Թող Փրկչի ծնունդը առիթ լինի մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար, իսկ նրա լույսը վառ մնա բոլորիս տներում՝ ազդարարելով սքանչելի ավետիսը՝
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»։