ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավոր Ուսուցչի տոնը
05.10.2021
Շնորհավոր Ուսուցչի տոնը

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է «Ուսուցչի օր»-վա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը՝ մատաղ սերնդի կրթման, նրանց հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում:


Ազգային ու պետական շահի տեսանկյունից չկա ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր կոչում, քան մատաղ սերունդ ու հասարակության համար արժանապատիվ քաղաքացիներ կրթելը: Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ, որի մասին հիշողություններն ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում` ջերմացնելով մեր հոգիները:

Ուսուցիչն իր հետքն է թողնում իր սաների, նրանց հետագա գործունեության վրա: Շնորհավորում ենք Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: