ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորեցին կանանց
07.03.2017
Շնորհավորեցին կանանց

Մարտի 8-ի առթիվ կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնացին նաև Մանկավարժական համալսարանի ապագա հոգեբանները:

Տոնին ընդառաջ բուհի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռակա համակարգի 5–րդ կուրսի ուսանողները կազմերպել էին տոնական միջոցառում՝ շնորհավորելու, միմյանց և պրոֆեսորադասխոսական կազմին մաղթելու քաջառողջություն, երջանկություն և անսպառ ժպիտներ:

Բանաստեղծություններ, երգեր, պարեր, փոքրիկ բեմականացումներ, որոնցով ուսանողները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին կնոջ դերի կարևորությունը հասարակության և երկրի համար, վերհանեցին երեխաների դաստիարակության, արտագաղթի կանխման, զինվորներին սատարելու գործում կնոջ մեծ դերն ու նշանակությունը:

Միջոցառումը կազմակերպելու գաղափարը նույն կուրսի ուսանողուհի Սուսաննա Մինասյանինն է, ով aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ ձեռնարկի շուրջ բոլորին համախմբելը ևս մեկ անգամ ապացուցեց՝ երբ կանայք միասնական են, ամեն ինչ հնարավոր է:

«Հեռակա համակարգում ուսանելը լայն հնարավորություններ չի ընձեռում հաճախ կազմակերպել նման միջոցառումներ, սակայն ցանկության դեպքում հնարավոր է բացահայտել ապագա մանկավարժներից յուրաքանչյուրի անհատականությունը, շնորհներն ու կարողությունները»,-նշեց Սուսաննա Մինասյանն ու համակուրսեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորեց կանանց միջազգային օրվա առթիվ:

Միջոցառման ներկաներին շնորհավորեցին նաև պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը՝ մաղթելով ամենայն բարիք, սեր, երջանկություն և ժպիտներ: