ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ
21.09.2024
Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։

Այս կարևոր օրը խորհրդանշում է մեր ժողովրդի դարավոր պայքարի, կամքի ու հաստատակամության հաղթանակը։ Անկախությունը ոչ միայն պետության գոյության երաշխիք է, այլև հնարավորություն է բոլորիս համար կերտելու ազատ և արդար հասարակություն՝ ապագա սերունդների համար։

Հիշենք ու մեծարենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի անկախության կայացման ճանապարհին։ Թող մեր ժողովրդի հոգում միշտ վառ մնա ազատության գաղափարը, իսկ մենք շարունակենք մեր երկրի զարգացումն ու բարգավաճումը։ Մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ։

Կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը։