ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2025
Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որն այսօր էլ համարվում է որպես աստվածային հրաշք:

Այսօրը նաև շնորհակալության օր է՝ մայրական նվիրումի, խոնարհության և ուժի խորհրդանիշ։ Այն նաև ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, ի դեմս պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ ապագա մայրերի, շնորհավորում է բոլորին տոնի առթիվ։

Հայ կինն ու նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է մեր պետության, հասարակության, ընտանիքի ամրության հենասյունն ու հենքը։ Նրա անսպառ հոգատարությունը, համբերատարությունը, սերը կյանք են պարգևում, բարություն ու ջերմություն սփռում։

Սիրելի մայրեր, քույրեր, հոգենորոգ այս տոնը յուրատեսակ առիթ է սիրո, երախտագիտության, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու Ձեզ և արժևորելու Ձեր անգնահատելի դերը։ Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, աջակցությունն ու հոգատարությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:

Ընդունե՛ք մեր ջերմագույն սերն ու երախտագիտությունը։ Մարիամ Աստվածածնի Ավետման այս տոնին ցանկանում ենք, որ քրիստոնեական սերն ու ընտանեկան ջերմությունն անպակաս լինեն Ձեր ընտանիքներից։