ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սիրելի դիմորդ
07.05.2020
Սիրելի դիմորդ

Մայիսի 25-ից մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը։ Դու, սիրելի դիմորդ, ունես հնարավորություն ընտրելու բոլոր ժամանակներում ամենավեհ՝ մանկավարժի մասնագիտությունը։

Այս տարի Մանկավարժական համալսարանը առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով ընդունելություն կիրականացնի 41 մասնագիտություններով։ Մանկավարժական համալսարանում կրթությունը որակյալ է, ուսման վարձերը՝ մատչելի։

Ի՞նչ քննություն է անհրաժեշտ հանձնել և որքա՞ն է ուսման տարեկան վարձը Ձեր ընտրած մասնագիտության համար՝ կծանոթանաք այս և հաջորդ նյութերում։

Բանասիրական ֆակուլտետ

Ֆակուլտետը պատրաստում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ։ Մասնագիտության ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ տարեկան ուսման վարձը 390 000 դրամ է։

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Այսօր էլ  ֆակուլտետը աչքի է ընկնում հանրապետության լավագույն մանկավարժներով: Հիմնադրման օրից հանրապետության, ինչպես նաև սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 90 տոկոսը Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ:

Օտար լեզուների ֆակուլտետ

Ֆակուլտետում ընդունելությունն իրականացվում Անգլերեն լեզու և գրականություն, Գերմաներեն լեզու և գրականություն, Ռուսաց լեզու և գրականություն, Իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտություններով։

Անգլերեն լեզու և գրականության

քննությունը՝ անգլերեն (գրավոր) միասնական քննություն- ուսման վարձը՝ 460 000 դրամ

Գերմաներեն լեզու և գրականություն

Գերմաներեն (գրավոր) միասնական քննություն- ուսման վարձը՝ 410 000 դրամ

Ռուսաց լեզու և գրականություն

Ռուսաց լեզու և գրականություն (գրավոր) միասնական-ուսման վարձը՝ 350 000 դրամ

Իսպաներեն լեզու և գրականություն

Օտար լեզու և գրականություն (գրավոր) միասնական -ուսման վարձը՝ 460 000 դրամ

Ֆակուլտետը դասավանդման գործընթացում ներգրավել է հանրապետության օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի առաջատար մասնագետների, ինչպես նաև բանասիրության ոլորտում առավել առաջադեմ և երիտասարդ կադրերի: Ֆակուլտետում դասավանդող դասախոսները վերապատրաստվել են արտերկրում, ունեն գիտական կոչումներ և օտար լեզվի իմացության մասնագիտական մակարդակը փաստող հավաստագրեր:

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ

Այս ֆակուլտետն ընդունելությունն իրականացնում է երկու մասնագիտությունների գծով՝ Պատմություն և Հասարակագիտություն։ Եւ Պատմություն, և Հասարակագիտություն բաժինների համար պետք է հանձնել

Հայոց պատմություն (գրավոր) միասնական քննություն

Ընդհանուր պատմությունը կամ Օտար լեզուն՝ մեկ աստղանիշով (*)

Սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Երկու բաժինների համար էլ ուսման տարեկան վարձը 410 000 դրամ է։

Շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իրավապահ, պետական կառավարման մարմիններում և այլուր: Նրանց շարքում կան պետական բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող բազմաթիվ շրջանավարտներ:

Սիրելի դիմորդ, առաջիկա նյութերում կանդրադառնանք Մանկավարժական համալսարանի մյուս մասնագիտություններին: Մինչ այդ ծանոթացեք 2020-2021ուսումնական տարվա առկա բակալավրիատի մասնագիտությունների ցանկին և վարձաչափերին:

Փաստաթղթերի ընդունելությունը կմեկնարկի մայիսի 25-ից։

Ընդունելության վերաբերյալ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով։