ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ
15.11.2018
Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ

ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:

Որոշումը կայացվել է Լոնդոնում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ-ում նման որոշումը  կայացվել է՝ հաշվի առնելով շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում Հայաստանի հաջողված փորձը  և այն այլ երկրներում ևս ներդնելու ցանկությամբ: