ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոֆյա Վոլոդյայի Ավագյան
19.02.2016

Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ

avagyansofya41@aspu.am

Հոգ. գիտ. թեկ., ասիստենտ/Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն
2009թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, թեկնածուական ատենախոսության պաշտպանություն. հոգեբանական գիտությունների թեկնածու
2005-2009թ.թ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ
2003-2005թ.թ .Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ, մագիստրոս
1994-1999թ.թ. Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ

Գիտական աստիճան
Հոգեբանական գիտությունների թեկնածու, Քաղաքական լիդերի անձի ձևավորումը և նրա հոգեբանական հատկանիշների դրսևորումը տոտալիտար ռեժիմի պայմաններում (Ի.Ստալինի օրինակով) մասնագիտությունը` ԺԹ.00.01- Հոգեբանության տեսություն և պատմություն

Աշխատանքային փորձ՝
2015թ. առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ամբիոնի ասիստենտ
2012-2013թ.թ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ամբիոնի դասախոս
2011թ. հուլիս-դեկտեմբեր ՀՀ արդարադատության նախարարության առընթեր քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի փորձագետ
2010-2011թ.թ. Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր
2010թ. սեպտեմբեր-ապրիլ ԵԱՀԿ ծրագրի (Սահմանամերձ շրջաններում պայմանագրային զինծառայության խնդիրները) հոգեբան-փորձագետ
2009թ. օգոստոս-դեկտեմբեր ՄԱԿ ԶԾ ծրագրի (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի` մարդու իրավունքների հմտությունների ուժեղացման – աշխատանքային իրավունք) հոգեբան-փորձագետ
2009-2010թ.թ. Եվրամիության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում (OPCAT) մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում հոգեբան-փորձագետ
2008թ. մարտ – մայիս ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ, հետազոտական խմբի անդամ
2006թ. մարտ-օգոստոս Ազգային Տարի ՊՈԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
2005-2006թ.թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս
2002-2003թ.թ. Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս
1999-2001թ.թ. Արտաշատ համալսարանի դասախոս

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ Հենաշարժողական համակարգի խանգարուներով անձանց մանկավարժություն և հոգեբանություն, Մտավոր զարգացման խանգարումներով անձանց հոգեբանություն
Հոգեբանական խորհրդատվության հատուկ խնդիրները, Հուզակամային ոլորտի և վարքի խանգարումներով անձանց մանկավարժություն և հոգեբանություն, Հոգեբանական օգնությունը հատուկ հոգեբանության մեջ, Հոգեբանական շտկման մեթոդները

Մագիստրատուրա՝ Մտավոր զարգացման խանգարումներով անձնանց ցուցաբերվող մանկավարժական և հոգեբանական օգնության բովանդակությունը և կազմակերպումը,
Գիտական հետաքրքրությունների շրջանակը, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (վարքի խանգարումներ, մտավոր հետամնացություն և այլք) հոգեբանության և հոգեբանական օգնության հարցեր

Վերապատրաստումներ
2000-2011թթ. մասնակցել եմ մեկ տասնյակից ավելի վերապատրաստումների, դասընթացների ու սեմինարների:

Հրապարակումներ
Իոսիֆ Ստալինի անձի ավտորիտար գծերի ձևավորումը մանկության և պատանեկության ընթացքում, «Հանրային կառավարում» գիտ. հանդես, «Պետական ծառայություն», Երևան, 2006թ., N 2, էջ 126-137; 11 էջ:
Նույնականացումը իբրև քաղաքական լիդերի անձի ձևավորման առանցքային գործոն (Ի.Ստալինի օրինակով), «Կանթեղ» գիտ. հանդեսների ժողովածու, «Ասողիկ», Երևան, 2007թ., N2 (31), էջ 172-182; 10 էջ:
Իոսիֆ Ջուղաշվիլու (Ստալին) անձնային հատկանիշների դրսևորումը հեղափոխական գործունեության ընթացքում, «ԲԱՆԲԵՐ 1» գիտ. աշխ., «Արմինֆո», Վանաձոր, 2007, Պրակ Ա, էջ 168-173; 6 էջ:
Կենսագրական տվյալների վերլուծության մեթոդը քաղաքական լիդերի անձի հետազոտության մեջ, «Գիտաժողովի նյութեր» երիտ. հոգեբանների գիտաժողով, «ԵՊՀ հրատարակչություն», Երևան, 2008թ., էջ 11-14; 4 էջ:
Քաղաքական ռեժիմը և տոտալիտար լիդերի հոգեբանական դիմանկարը (Ի.Ստալինի օրինակով), «Հանրային կառավարում» գիտ. հանդես, «Պետական ծառայություն», Երևան, 2008թ., N 2, էջ 125-134; 10 էջ:
Պահպանողական գաղափարախոսության և քաղաքական լիդերության հոգեբանական զուգահեռներ (Մ.Թեթչերի օրինակով), «Քաղաքագիտության հարցեր» միջբուհական գիտաժողովի նյութեր, Երևան, 2012թ., էջ 103-115; 12 էջ:
Քաղաքական լիդերի հոգեբանական դիմանկարը ճգնաժամային իրավիճակներում (Շարլ դը Գոլլի օրինակով), «Քաղաքագիտության հարցեր» միջբուհական գիտաժողովի նյութեր, Երևան, 2013թ., էջ 103-115;11 էջ:

Լեզուներ
Անգլերեն, ռուսերեն