ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Սորոկինյան ընթերցումներ»-ին
22.02.2018
Մասնակցեցին «Սորոկինյան ընթերցումներ»-ին

Փետրվարի 19-20-ը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Սոցիոլոգիական ֆակուլտետում անցկացվեց 12-րդ միջազգային գիտական կոնֆերանս`«Սորոկինյան ընթերցումներ 2018 Սոցիալական անարդարությունները սոցիալական չափումներում. ժամանակակաից աշխարհի մարտահրավերները» խորագրով:

Սոցիալական արդարության համաշխարհային օրվա շրջանականերում 2007 թվականից անցկացվող միջազգային գիտաժողովն այս անգամ նվիրված էր սոցիալական արդարության և անարդարության համաշխարհային սոցիոլոգիական վերլուծություններին:

Գիտաժողովի աշխարհագրությունը լայն էր. մասնակցում էին և զեկուցումներով հանդես եկան Իսրայելի, Գերմանիայի, Ֆրանսիայի, և ԱՊՀ երկրների սոցիոլոգներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Մանկավարժական համալսարանից գիտաժողովին մասնակցեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը, իսկ օնլայն ձևաչափում՝ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը:

Պրոֆեսոր Արմեն Սահակյանը հանդես եկավ «Սոցիոմշակութային արժեքները Պ. Սորոկինի և Դ. Անհաղթի գիտական տեսություններում» թեմայով զեկույցով:
Մոսկովյան բուհի Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ն. Գ. Օսիպովան, կարևորելով ՀՊՄՀ-ի պրոֆեսորի զեկույցը, նկատեց՝ այն հարուստ էր սոցիոլոգիայի ոլորտի հիմնախնդիրների հանդեպ ժամանակակից մոտեցումներով:

Վերջինս վստահ է՝ այն հիմք կդառնան երկու համալսարանների գիտամանկավարժական համագործակցության, ուսանողների գիտահետազոտական աշխատանքների և գործնական կապերի ընդլայնման: