ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նամակը` կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում սահմանված Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի վերաբերյալ:
Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և մրցանակի պաշտոնական կայքէջից:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 20-ն է: