ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ ուսուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
04.07.2017
Սփյուռքահայ ուսուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մանկավարժական համալսարանում վերապատրաստվող 17 երկրներից ժամանած շուրջ վեց տասնյակ սփյուռքահայ ուսուցիչների ուսումնառության առաջին օրը նշանավորվեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ՝ հարգելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Սփյուռքահայ ուսուցիչների համար սա պատմական այց էր. նրանցից շատերն առաջին անգամ էին այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նրանք նախ ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի մոտ, անմար կրակի շուրջ հարգեցին զոհերի հիշատակը, ապա այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 

Պատմական վավերաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ և այլն. ուսուցիչները հուզված միմյանց պատմում էին իրենց գերդաստանի թափառական-ողբերգական, հավաքական կենսագրությունը՝ փորձելով մտաբերել, թե քանիսը փրկվեցին, քանիսը մնացին ճանապարհներին:  

Առանձակի հետաքրքությամբ էին պատմության դասերը յուրացնում հայաստանաճանաչողության ճանապարհը բռնած ռուս և ռումինացի  ուսանողները, ովքեր «Սփյուռք» Գիտաուսումնական կենտրոնոմ կատարում են հայերենի և հայկական մշակույթի յուրացման իրենց առաջին քայլերը:

Ուսուցիչները միակարծիք են՝ օրվա տպավորություններն անմոռանալի են, որոնք նրանք դեռ երկար կիմաստավորեն: