Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ մասնակցեցին ստեղծագործական պլեների:
Այն մեկնարկեց Սևանա լճի ափին տեղակայված 9-րդ դարի կառույց Հայրավանքի գեղատեսիլ տարածքում, ապա շարունակվեց ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում։
ՀՊՄՀ-ի մանկավարժ-արվեստագետները բացօթյա պայմաններում ստեղծեցին մի շարք գունեղ կտավներ, որոնք կզարդարեն և կլրացնեն համալսարանի ներքին հարդարանքը: