ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստեղծագործում են բնության գրկում
25.10.2017
Ստեղծագործում են բնության գրկում

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց:

«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ապագա նկարիչները կտավին հանձնեցին հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները:

Երիտասարադ նկարիչներն իրենց գործերը կներկայացնեն տարբեր ցուցահանդեսներում` նպաստելով էկոդաստիարակությանը և հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև համագործակցության շրջանակներում: