Գեղարվեստական կրթության ֆակուլտետում անցկացվեց մագիստրոս, «Նուռ» նկարչական ստուդիայի կերպարվեստ առարկայի ուսուցչուհի Մարիանա Հախեյանի սաների աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց մագիստրոսի աշխատանքը՝ նշելով, որ սա է բուհի, ֆակուլտետի առաքելությունը՝ պատրաստել մանկավարժ-արվեստագետներ: «Նման ցուցադրությունները ոգևորիչ են և նոր շունչ են տալիս արվեստի պատանի սիրահարներին»,-նշեց Արա Հակոբյանը:
Պրոֆեսոր Ֆաենբերգ Սարգսյանը և դեցենտ Սևադա Սարգսյանն էլ հավելեցին, որ նման միջոցառումները կլինեն պարբերական բնույթ՝ ուղեցույց հանդիսանալով դասավանդող մյուս ուսանողների համար։
Ցուցադրությունն ուղեկցվեց նաև պարերով ու արտասանությամբ, բեմադրությամբ. երեխաները ներկայացրին Մայա ցեղի «Թզուկ առաջնորդը» հեքիաթը: