Բժշկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր /Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն
Կրթություն
1968-1974թ.թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ
1974-1976թ.թ.Կլինիկական օրդինատուրա ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի նյարդաբանության ինստիտուտ, Մոսկվա
Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Թեկնածուական ատենախոսություն՝ 1986թ «Աորտաի դեպրեսոր ռեֆլեքսածին գոտու բարոռեցեպտոր նեյրոնների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն» (մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա):
Դոկտորական ատենախոսություն՝ 2006թ ««Բարձրակարգ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պրոֆիլի մոնիտորինգ, համակարգային վերլուծություն և մոդելավորում» (ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա):
Գիտական կոչում
2010թ պրոֆեսոր
Աշխատանքային փորձ
•2024 թ․՝ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի պրոֆեսոր
•2018-2024թթ․, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ
• 2016-2018թ.՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ
• 2013թ-ից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
• 2011-2013թ.թ. «Լոտուս» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ԱբուԴհաբի, ՄԱԷ
• 1998-2011թ.թ.Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոնի վարիչ
• 2001-2011թ.թ. «Բանանց» Երևան պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի բժշկական տնօրեն
• 1995-2000թթ. Հայաստանի օլիմպիական հավաքականների բժիշկ
• 1991-1994թ.թ. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտի կինեզոթերապիայի բաժանմունքի վարիչ
• 1984-1991թ.թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
• 1980-1984թ.թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտական աշխատող
• 1977-1980թ.թ. Լիտվայի ծովային նավատորմում բժիշկ-նավաստի ք. Կլայպեդա
Կարդացվող դասընթացներ
- Տարիքային անատոմիա և ֆիզիոլոգիա
- Նևրոպաթոլոգիա
- Լոգոպեդիայի նևրոլոգիական հիմունքներ
- Կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական առողջագիտության հիմունքներ
- Քաղաքակրթության հիվանդություններ
- Տարիք և երկարակեցություն
- Հատուկ մանկավարժության բժշկակենսաբանական հիմունքներ
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
• Բարձրագույն մարզական նվաճումների ֆիզիոլոգիական հիմունքները
• Հենաշարժողական համակարգի և ողնաշարի հիվանդությունների բուժում և ռեհաբիլիտացիա:
Անդամակցություն
• ՀՀ ԳԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող Գ.00.09 – «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» 023 մասնագիտական խորհրդի անդամ
• Սպորտային բժշկության միջազգային ֆեդերացիայի (FIMS) անհատական անդամ
• Մարզիչների միջազգային ասոցիացիայի անդամ (ICA, USA, football):
Հրապարակումեր
• «Բուժական ֆիզկուլտուրայի հիմունքներ» 2010թ, 82էջ: Հեղինակային հրատարակություն (ուսումնական ձեռնարկ)
• «Ֆուտբոլիստների սնունդը», 2010թ, 150 էջ: Մենագրություն: Հեղինակային հրատարակություն: (ռուսերեն)
• «Ընդհանուր ախտաբանություն», 2012թ, 80 էջ: Հեղինակային հրատարակություն (ուսումնական ձեռնարկ):
• «Ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստման լրիվ գոռծընթաց: Անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքներով», 2013թ, 254 էջ: Մենագրություն: Հրատարակություն՝ PlanetSoccerPro. Internet. (ռուսերեն)
• Երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման գնահատումը 2018 հեղինակային հրատարաություն
• Գիտական հոդվածներ՝ շուրջ 70
• 7 թեկնածուական ատենախոսությունների ղեկավար
ORCID ID https://orcid.org/0000-0002-6793-943X
Վերապատրաստումներ
2016թ «Բնակչության տարբեր խմբերում ֆիզիկական մարզումները և սպորտը» սեմինար
2015թ «Հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման մեթոդական հիմքերը» 40 ժամյա սեմինար
2015թ «Ատլետները գործողության մեջ» ԱՄՆ: Մարզիկների ելույթների կլինիկական ուսուցողական սեմինար
2012 թ. Բարձրագույն կրթության ժամանակակաից հիմնախնդիրներ և որակի ապահովում որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթաց
Պարգևներ
2016թ «Ալբերտ Ազարյանի» ոսկե հուշամեդալ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար
1996թ. Պատվոգիր «Ատլանտայի Օլիմպիական խաղերը հաջողությամբ անցկացնելու համար»:
Լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: